Ես փոքր էի,
շատ փոքր, դեռ խոսել չգիտեի, միայն կարողանում էի ձայներ հանել:
Այդ օրը, ես
մինչև հիմա չեմ կարողացել պարզել, թե ինչ խոսակցություն էր տեղի ունեցել ծնողներիս
միջև…
…ես պառկած
տնքում էի, հայրս օրօրվող բազկաթոռի մեջ Սովետական Հայաստան լրագիր էր կարդում:
Մայրս քիչ
հեռու նստած ինչ որ բան էր կարում ու լացակումած աչքերով նայում ինձ:
Չէի
հասկանում թե ինչու չի մոտենում ինձ ինչպես միշտ:
Շատ էի
ափսոսում, որ լաց լինել դեռ չէի սովորել ու ձայներ էի հանում՝ հրավիրելով մեկն ու
մեկին ինձ մոտենալու ու գրկելու, կամ տեղափոխելու մի այլ տեղ, քանի որ պառկած էի մանկական
փայտե մահճակալից դուրս ցցված մի փոքրիկ մեխի
վրա ու անհանգիստ էի:
- Չմոտենաս,
նա տղա է, թող ինքը լուծի իր հարցերը:
Մայրս
անձայն արտասվում էր անկարողությունից:
Ներս եկավ
տատիկս:
- Քոռանամ
ես, բա չեք լսում երեխայի ձայնը, անխիղճներ:
Փորձ արեց
մոտենալու ինձ, բայց հորս խիստ ձայնը նրան ետ պահեց:
- Չմոտենաս
տղայիս:
- Բայց
անհանգիտ ձայներ է հանում, միգուցե ինչ որ բան է անհագստացնում:
- Նա
անհանգստանում է այնքան, որքան որ թույլ է տալիս անհագստությունը, երբ որևէ բան
ցավեցնի, նա ստիպված կլինի լաց լինել, ինքը կտեղափոխվի, ինչպես որ կարող է, նա տղա
է, թող սովորի:
* * *
Այսօր իմ
կյանքում առկա են բազմաթիվ դուրս ցցված մեխեր, որոց վրայով ես զգույշ քայլում եմ,
ինչ որ ձայներ հանելով, բայց լաց չեմ լինում, դեռ ոչինչ այնքան ցավալի չէ, ուղղակի
պետք է դիմանալ, դիմանալ…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий