-
Անհագստանալու ոչինչ չկա, տիկին, ես հիմա կզրուցեմ ձեր տղայի հետ:
Իմ բազմամյա
փորձը, ինձ երբեք չի խաբել:
Ընդամենը
մեկ թեստ ու ես կասեմ…այ տեսեք սա սպիտակ թղթի վրա կաթեցրած թանաքի երկու մեծ
կաթիլներ են, կախված նրանից թե ձեր տղան ինչ կտեսնի, ես ունեմ դրանց պատասխանները,
գիտականորեն հիմնավորված: Պա՞րզ է:
- Այո
բժշկուհի ջան, ես անհանգստանում եմ, մեկ մեկ անյպիսի համեմատություններ է անում որ
կարծես մեծ մարդ լինի, մեկ մեկ էլ ռոմանտիկ մի բան որ նույնիսկ ես չեմ կարող…
- Վաղը ժամը
12.00 եկեք նրա հետ:Անհանգստանալու ոչինչ չկա, այս թեստի հեղինակը աշխարհահռչակ
հոգեբան է՝ Լեժի Պոխաբչեկը, որը գրի է առել հնարավոր բոլոր պատասխանները այնպես
որ…
Հոգեբանը
միջին տարիքի, կոկիկ հագնված այդ հաճելի կինը բացեց իր կաբինետի դուռն ու ներս
հրավիրեց կնոջը իր տղայի հետ:
- Քանի
տարեկան ես:
- Հինգ:
- Անունդ:
- Գառնուկ:
- Միգուցե
Գառնիկ:
- Ոչ, ես
լավ գիտեմ իմ անունը:
- Լավ, թող
լինի Գառնուկ: Այ տեսնում ես այս թուղթը, կարող ես ասել թե ինչ ես տեսնում, նայիր ուշադիր, մի շտապիր, լա՞վ:
- Լավ:
Բժշկուհու
դիմաց բոլոր հնարավոր պատասխաններն էին:
Ակնոց,
մեքենայի հանգցրած լույսեր, թանաքի լաքա, սև աչքերով սմայլիկ, երկու թունել, կատվի
աչքեր…128 պատասխան և բոլորի դիմաց իրենց պատասխանները:
Երեխայի
մայրը հագավ ակնոցներն ու տեղափոխվեց բժշկուհու մոտ, որ անձամբ կարդա պատասխանը:
Բժշկուհին
լուռ աչքերով հավանություն տվեց:
- Դե Գառնիկ
ինչ ես տեսնում, - բժշկուհին էլ երեխայի մոր նման անհամբեր էր:
- Ես
Գառնուկ եմ:
- Լավ, թող լինի Գառնուկ, ինչ ես տեսնում, լավ
մտածիր:
- Տեսնում
են սպիտակ թուղթ…
Բժշկուհին
ու մայրը երկար ման եկան նման պատասխանի, բայց այդպես էլ չգտան, իսկ տղան ժպտում
էր, անմեղ երեխայի մի հաճելի ժպիտով:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий