Լոս – Անջելոս
Քանդված, ավերված քաղաքի փլատակների միջից մի չինացու գլուխ
երևաց:
Ձեռքին գրքի նման մի բան բռնած բղավում էր.
- Նյու դո դայ դձյո դամա, նյու դո դայ դձյո դամա…
Նրա ձեռքին Լոս- Անջելեսցի մի աշակերտի օրագիր էր:
* * *
Իմ անունն է Անդ Միք
(Պապիկս մահանալուց առաջ ասաց, որ իմ լրիվ անունն է
Անդրանիկ Միքայելյան, հայրս այն ժամանակ ասաց, խելքը գցել է ծերուկը, մի հավատա:)
Ես ծնվել եմ Ամերիկայում, երկիր, որի շուրջը պտտվում են արևն ու մնացած
մոլորակները:
Ազգությունս՝ ամերիկացի:
Տասնչորս տարեկան:
Հասակս 197 սմ, քաշս 148 կգ:
14 Սեպտեմբեր
Այսօր շուտ եմ արթնացել, նախաճաշել հայրիկիս հետ, վիճել ,թե
ով կարող է ավելի բարձր չփչփացնելով ուտի նախաճաշը և հաղթել եմ:
Հիմա հայրս ինձ պարտք է 12 դոլլար:
Դպրոցը իմ տանից հեռու է 500 մ:
Լավ է, որ մեքենա ունեմ, կհասնեմ մեկ ժամ հետո, խցանումները
այսօր քիչ են:
… Առաջին դասը պատմության դաս էր: Անցավ տխուր ու միապաղաղ:
Ուսուցիչn ասաց, որ Ամերիկան հայտնաբերել է Կոլումբոսը՝
հիմարություն: Ամերիկան հայտնաբերել ենք մենք՝ ամերիկացիներս, դրա համար էլ
կոչվում է Ամերիկա:
Որտեղի՞ց են գտնում անգրագետ ուսուցիչների – չեմ հասկանում:
Հաջորդ թեման նախնադարի մասին էր, պատմում են մի անհանգիստ
ազգի մասին, որին կոչել են հայեր:
Նորից հերթական հիմարությունը:
Երկրի մոլորակի պատմության մեջ եղել են երկու ազգ, շեղաչք՝
չինացիներ և մենք ազատ ամերիկացիներս, հայրս է ասել:
Դպրոցում տխուր է:
Երեկոյան հավաքվելու ենք Ջիմի տանը, աղջիկների հետ
լկստվելու:
16 Սեպտեմբեր
Այսօր կիրակի է, ցանկանում էի երկար քնել, հայրս չքողեց:
- Վեր կաց, Ամերիկայի նախագահն է ելույթ ունենալու,
հարկավոր է լսել:
Օրն անցավ հիասքանչ:
Հորս հետ կերանք պոպ-կորն ու լսեցինք նախագահին:
Իմ մեջ տպավորվեցին նրա խոսքերը.
- Զարմանալ կարելի է, որ մնացած մանր մունր ժողովուրդները
բողոքում են, որ իրենց մենք ռմբակոծում ենք, դա մեր ազատ Ամերիկայի արդար
իրավունքն է:
Աստված պահպանի Ամերիկային, որը պատրաստ է երջանկացնելու
մնացած ժողովուրդներին, իսկ եթե ինչ որ ազգ չի ցանկանում երջանկանալ, մենք
կստիպենք, դա մեր իրավունքն է:
Երեկոն անցկացրեցի ինտերնետում, www. pentagon.com и www. whitehouse.org պոռնոսայթերում:
Հետո ինքս ինձ հանգստացրեցի ու պառկեցի քնելու…
19 Սեպտեմբեր
Մաթեմատիկայի դասին սովորում էինք հաշվել մինչև 10:
Ես հաշվեցի մինչև 7, ուսուցիչն ինձ գովեց, ես էլ նրան և
ստացա գերազանց գնահատական:
Հայրս հիմա արդեն ինձ պարտք կլինի 20 դոլլար:
Հաջորդ դասը ֆիզկուլտուրա էր:
Քանի դեռ իմ համադասարանցիները պատի անցքից նայում էին թե
ինչպես են աղջիկները լոգարանում ցայվում, ես հակառակ պատի անցքից նայում էի թե
ինչպես է ցայվում ֆիզկուլտուրայի ուսուցիչ միստր Լեսլին:
Մեծ դասամիջոցին Պիտն ինձ ցույց տվեց հորից գաղտնի թռցրած
ատրճանակն ու սկսեց կրակել աղջիկների վրա:
Որոնք կիսակենդան էին Պիտը կրկնում էր կրակոցը, որ շատ
չտանջվեն:
Հետո եկան ոստիկանությունից ու առանց բացատրություն տալու
տարան Պիտին:
Ինչո՞ւ, ոչ ոք չկարողացավ բացատրել, չէ՞ որ նա ընդամենը
զվարճանում էր:
Երեկոյան Պիտին բաց թողեցին տուն:
24 Սեպտեմբեր
Այսօր դասերից հետո մեզ երկհարկանի ավտոբուսով տարան
պատկերասրահ:
Պատերին՝ նկարներում մերկ կանայք էին:
Ինտերնետում ավելի լավերը կան, ինքս եմ տեսել:
Նկարներից մեկի տակ գրված էր «Ռենուար, Մերկ Մախան»:
Ես այդ Մախայի ոտքերի արանքում կպցրեցի ծամոնս:
Հոյակապ ստացվեց:
Պիտը ծամոնի վրա խրեց գրիչը:
Խոստովանեմ, որ հաղթողը նա էր, ես նրան պարտք մնացի 8
դոլլար:
Երբ մեր ավտոբուսը շարժվեց մի տարիքով կին էր վազում ու
բղավում:
- Չէ որ դա միլիոնից ավել արժեն, ես կգժվեմ:
Մենք Պիտի հետ իրար աչքով արեցինք:
Մենք վարվել էինք ինչպես իսկական ամերիկացիներ ու հպարտ
էինք:
1 Հոկտեմբեր
Հայրս այսօր ստիպեց դպրոց գնալուց առաջ անպայման գոլֆ
խաղալ:
Թե այդ հիմարի մտքով ինչ է անցնում ամեն առավոտ, ես չեմ
հասկանում:
Իմ հարվածը գնդակին կարծես ստացվեց:
Ուղիղ հորս ճակատին:
AMBULANCE-
ի մեջ նայում եմ ուշակորույս հորս ու մտածում, որ լավ բան չստացվեց, եթե ուշքի
չգա իմ պարտքերն ո՞վ է վճարելու:
Հոսպիտալի բժիշկն ուշքի բերեց հորս ու ասած.
- Մի տես է, նույնիսկ ուղեղի ցնցում չի ստացել, կարծես
ուղեղ չկա, այ քեզ պինդ մարդ, իսկական ամերիկացի:
Ես հպարտ եմ որ այդպիսի հայր ունեմ…
* * *
Փլատակների
միջից փրկարար չինացին ինչ որ բան էր բղավում:
- Կան
թինգ, ջին ժի քու անգ, կան թինգ, ջին ժի քու անգ:
Թարգմ.
(Այնտեղ շարունակությունն էլ կա)
Комментариев нет:
Отправить комментарий