Ասում են,
որ
Աստվածամոր
հայացքն է բարի…
Տեսել եք
արդյո՞ք,
Ի՞նչպես է նայում
Սևազգեստ
այրին
Հավերժ կորցրած
որդու նկարին …
Ի՞նչպես է
ծաղկում քարը ու հողը
Նրա
հայացքում,
Ի՞նչպես է
հողմը լռում շուրթերում,
Ի՞նչպես է
կարոտը արագ ծերանում,
Արագ սպիտակում
Նրա մազերում…
Հոգնած չէ
հայացքը,
Ու աչք չի
փակվում,
Կարծես թե
կյանքը՝ կադր է մի կանգնած,
Այն չընկած
արցունքի կաթիլի նման,
Որ լռվել,
մնացել է աչքի անկյունում:
Ու չի
շարժվում օրը…
Չի էլ
չորանում բաժակի
վրա դրված
հացի կտորը…
Ասում են,
որ
Աստվածամոր
հայացքն է բարի՝
Սեփական
կրծքին սեղմած Մանկանը,
որի
ճակատագիրը վաղուց էր հայտնի…
Բարի կլինի՜…
… Ձեռքե՛րն
է սեղմում չորացած կրծքին,
Որդուն
կորցրած սևազգեստ այրին,
Աչքերում լի՜ճ
՝է,
Ականջներում՝
ճի՛չ
Այն տարբեր
հոտով փունջ ծաղիկների,
Որ հույսով
ծաղկել, փայփայվել էին
Լինելու
նվեր՝
Ծննդյան
օրվա,
Հարսանիքների,
Ատամնահատկի
ու կնունքների…
Հիմա
դավաճան կյանքի ձեռքերով
Լուռ ու հավասա՜ր,
Առանց ամոթի
Մեկնվել են
զույգ՝
Ամուսնու,
Որդու
Շիրմաթմբերին:
Հայացք
կմնա՞,
որ լինի
բարի:
Ամենուայնիվ…
Բարին
հայացքն է
Որդեկորույս
մո՛ր,
Այլ ոչ
Տիրամոր,
Որը չի
կարող հանգիստն իր գտնել
Որդու…
…ամուսնու
գերեզմանի մոտ…
Բարին
հայացքն է
Որդեկորույս
մո՛ր,
Որը նայում
է աչքերով մոլոր…
Որդու,
ամուսնու հողաթմբերի
հատման այն
գծին,
Որտեղ
կպառկի իր անհանգիստ հոգին -
Տա՜սը,
Հարյո՜ւր ու
Միլիո՜ն
տարի…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий