Արդեն 27 տարի է, ինչ ծառայում է ոստիկանությունում, բայց դեռ ավագ լեյտենանտի կոչումով է:
Այսօր էլ կանչել էին նախարարություն ու նորից կոչման
համար ոչինչ չասացին:
Ծիծաղեցին:
Իրենից հետո ընդունվածներն արդեն մայորի կոչումով են, իսկ
ինքը…
Նոր նշանակում ստացավ` Բարքերի բաժնի պետ: Շուտով թոշակի է անցնելու, ինչի՞ն
էր պետք:
Հրամանը հարաման է` կատարելու համար:
Նոր բաժնում նրան դիմավորեց լեյտենանտ Սարգսյանը`ուրախ մի անձնավորություն`
վստահ, ժպտերես: Տեսնես` ինչի՞ վրա է
այսպես միշտ ուրախ:
- Ձեր կաբինետում է, սպասում է ,նոր ենք բերել պանելից:
Ծիծաղեց:
Պանելից: Մի կարգին հայերեն չգիտեն, բաըց
այնպես են երևակայում..
- Մարդավարի չե±ս կարող ասել շինարարությունից, ի±նչ պանել:
Լեյտենանտը զարմացաց նայում էր նոր պետին:
Այդպես,բոլորիդ կարգի կգցեմ,ես գիտեմ, թե ինչու են ինձ
այստեղ նշանակել:
● ● ●
Աղջիկը, որ նստած
էր աթոռին, չափից ավելի կարճ շրջազգեստով էր, ոտքն էլ` ոտքի վրա գցած: Բարակ
մատների արանքում
էլ` չվառված ծխախոտ:
Ինչպե՞ս է այս
շորերով բարձրացել պանելի վրա ու չի փոշոտվել կամ ինչ գործ ուներ այս գերժամանակակից
աղջիկը շինարարությունում:
<Տարօրինակ է>,-մտածեց ավագ լեյտենանտը:
- Իմ ազգանունն Ապրեսյան է, այսօրվանից
այս բաժնի պետն եմ,-անցնելով իր համար նախատեսված սեղանի հետևը` ցածր ձայնով ասաց
ու տեղավորվեց կիսաբազկաթոռի մեջ:
Աղջիկը սպասում էր, որ իր ծխախոտը կպցնեն, բայց
ո՞վ, ինքը ծխող չէ ,միտք էլ չունի:
- Սկսենք, ինչպես ասում են, սպիտակ թղթից: Ինչու± էիք բարձրացել և ի±նչ
էիք անում պանելի վրա:
-Ինչպես թե ի±նչ,- աղջիկը
զարմացավ, ժպտաց:
-Աշխատում էի…
-Այս շորերո±վ,
այս ժամի±ն, ի՞նչ ես աչքերիս թոզ փչում, ես
քո իմացած ոստիկաններից չեմ:
Աղջիկն էլ հասկացավ դիմացինի ով լինելը և մտածեց. <Սրան
որտեղի՞ց պեղեցին>:
-Անուն, ազգանուն, հայրանուն:
-Մանոն Լեսկո Արքիմեդի,-աղջկան խաղը դուր եկավ:
-Պարսի±կ ես:
-Ինչու± պարսիկ, հայ
եմ, նոր հայկական անուններ են:
-Լավ, գիտեմ, ուրեմն խանգարել ես շինարարական
աշխատանքներին, այդպես:
-Ընդհակառակը, շինելու հետ կապված բոլոր աշխատանքներին
ես օգնում եմ, ես…
Բառախաղը ստացվեց: Հետաքրքիր
է, հասկացա՞վ սեղանի հետևում նստած` իրեն
Շերլոկ Հոլմս համարող համազգեստը:
● ● ●
Ընդամենը
երկու տարի առաջ էր, որ սրա նման հաստագլխի մեկը կոտրեց իր կյանքը:
Կյանքն էլ
դահիճի նման միապաղաղ զգեստով, կանգնեց կացինը ձեռքին , իրեն մասնատեց, ավելի ճիշտ`
առանձնացրեց գլուխը, մարմինը շպրտեց փողոցներով թափառելու, իսկ գլուխը մնաց, մնաց
անընդհատ մարմինը գտնելու ապարդյուն փորձերի ճանապարհին:
Ճանապարհներով
անցան ստահակների, սրիկաների ու վավաշոտ, հարուստ
ծերունիների խմբեր, որոնցից ոչ ոք չէր կարող իմանալ առանց մարմնի մնացած միայնակ
դեմքի վրա վաղուց արդեն չորացած արցունքների համը, կորած մարմնի ցավը. . . Կսկ այն
մարմինը, որը նրանց ձեռքերում էր հայտնվում, մարմին չէր, ընդամենը առարկա էր`ներծծված
արցունքներով, կորուստներով: Մի առարկա էր` լռության մեղեդու թավշյա գույներով:
Եվ այդ
առարկա-մարմինը ճանապարհներին պատահականորեն հայտնված մարդկանց ձեռքերում դառնում
էր վայրի գայլաոռնոց ու լափում ողջ`արդեն քրքրված հոգին:
Այս համազգեստի միջից էլ ելնող խոսքերը այդ նույն
գայլաոռնոցի շարունակությունն են կարծես:
● ● ●
-Այսօր ի±նչ օր է:
-Ծանր:
Իրոք, որ
ծանր է անընդհատ փորձել փախցնել աչքերը, աթոռը շոյող, թեթև, գեղեցիկ ոտքերից, այնքան
թեթև,որ թվում է, թե մի փչելուց ոտքերը կբարձրանան ու..
-Մասնագիտությու±նդ:
-Կրկեսի դերասանուհի,
լարախաղաց էի, ակրոբատ: Հիմա ցերեկներն աշխատում եմ գազանանոցում, կերակրում եմ
գազանների, դե, իսկ գիշերները..
● ● ●
Սիրում էր:
Գիտեր, որ ծաղրածուն մոլի խաղացող է ու
սիրում էր նրան: Գիտեր , որ վերջին
օրն է խոշոր գումարը փակելու, որ չփակելու դեպքում իր և նրա կյանքում շատ բան կփոխվի:
Գիտեր , որ
չփակվելու դեպքում էլ շատ բան չի փոխվի....
Սիրում էր:
Մնացել էր մի վերջին հնարք` ավարտելու
ակրոբատիկական համալիրը, երբ լարի վրա մի ոտքով կանգնած տեսավ նրա տխուր, ասես
ինչ-որ բան աղերսող, ներեղություն խնդրող
աչքերը: Հասկացավ, որ ծաղրածուն կյանքի ծաղրին հակառակ` փող չի ճարել:
Լարի վրայից չէր կարող ասել, որ իր հետևից ընկած այն
ոստիկանը`մայորը, այսօր խոսք է տվել այդ գումարը <պարտքով> բերելու:
Հայացքը, որ արդեն սովորական դարձած
տեղում է` 4-րդ կարգում, տեսավ այդ ոստիկանի դեմքի ինքնագոհ ժպիտը . <Վերջապես
իմը կլինես>:
Դժվար էր նայել հազարավոր մարդկանց ծիծաղեցնող այդ լուրջ
տղայի տխուր դեմքին: Ու
երբ փորձեց ժպտալով հասկացնել տղային, որ ամեն բան կարգին է, վարագույրի ետևից
քաշեցին ու տարան տղային:
Երեկոյան վերցրեց < պարտքով փողը> : Մայորը
մի անասնական կրքով զրկվեց այդ գումարից, իսկ ինքը, անտեսելով վիրավորանքն ու
ցավը, հրաժեշտ տված աղջկական կյանքի վերջին օրվան`փողը պայուսակում, շտապում էր
տղայի տուն` ծաղրածուի տուն, որտեղ
ծիծաղի փոխարեն արդեն սուգն էր:
-Մի մայոր եկավ, ասաց`
ման չգաք , մեզ մոտ է, երբ հարկ լինի, կթողնենք,- ծաղրածուի մայրը կծկվել ու ասես դարձել
էր կնճիռներից հավաքած մի տխուր դիմակ:
-Այդ բոլորը քո´ երեսից, քե´զ էր ուզում, իմ տղայի հետ ի±նչ գործ ունեիր:
Հետո սկսվեցին
տղային փնտրելու
ծանր ու ապարդյուն օրերը:
Հետո մայորի տված գումարը վերադարձրեց մայորին`տղային
գտնելու համար:
Հետո անընդհատ բացակայությունների
պատճառով կորցրեց աշխատանքը:
Հետո սովը չոքեց ու տարավ աղջկան այն ճանապարհներով, որոնցով
անցնող ստահակների ու սրիկաների խմբերը տրորեցին աղջկական հպարտությունը:
Սիրում էր կյանքը:
Ատեց:
● ● ●
-Դու գիտե±ս
որ կարող եմ քեզ տուգանել հինգ հազար դրամ:
Իր կարծիքով շատ մեծ թիվ ասելուց ավագ լեյտենանտ
Ապրեսյանը գոհ էր: Համոզված, որ իր առաջին գործը այս
բաժնում ուղարկելով վարչություն` <թեկուզ
տուգանքի վերջաբանով>, հենց առաջին օրով կարժանանա ղեկավարության գովասանքին: Դա
արդեն լավ նշան է:
Աղջիկն ականջներին չէր հավատում: Թվում էր, թե ամեն անգամվա նման իրեն գիշերը կպահեն, անվճար ու վայրենի ձևով կօգտագործեն մարմինը, իսկ առավոտյան կշպրտեն դուրս` հետագայում նորից բերելու պայմանով, այդ պատճառով էլ շտապեց պատասխանել:
-Ես կարող
եմ..
Ապրեսյանի
սեղանին հայտնվեց 10 դոլարանոց թղթադրամ:
Անպատկերացնելի ճարպկությամբ թղթադրամն
անհետացավ Ապրեսյանի գրպանում:
Ավագ
լեյտենանտը գոհ էր:
Գոհ էր, որ վերջապես կազմեց
արձանագրությունը ու կարող է ուղարկել «վերև»:
-Լավ է, ա´յ
այստեղ ստորագրիր ու ազատ ես:
● ● ●
Աղջիկը շատ ուշ
հասկացավ , թե ինչպես էր ծաղրածուն հայտնվել այդ վիճակում:
Շատ ուշ հասկացավ , որ մայորի ջանքերով էր տղան
հայտնվել ճաղերի արանքում:
Շատ ուշ հասկացավ, որ
տղայի մոտ գնալուն խոչընդոտելը նույնպես մայորի
հրամանով է եղել:
● ● ●
Աղջիկն
այնպես էր շտապում դուրս գալ ոստիկանական բաժանմունքից, որ չնկատեց մուտքով ներս
մտնող արդեն նախկին ծաղրածուին:
Նա
չգիտեր, որ առավոտյան տուն հասնելով` մուտքի մոտ հենված կտեսնի մի այլ ծաղրածուի վերափոխված
տղային:
Կյանքի
ծաղրոտ բոլոր ճանապարհներով անցած ծաղրածուն էլ չի հասկանա, թե ինչու իրեն չի ժպտա
լարախաղաց աղջիկը, որի վերջին ժպիտը տեսել էր լարի վրա, երբ իրեն` անհասկանալի պատճառներով
կյանքը տարավ լարի նման ճանապարհներով:
Դե, ինքն
էլ լարախաղաց չէր ու բնականաբար սայթաքեց:
ՎԵՐՋԱԲԱՆ
Գազանանոցում
մի փոքրիկ տղա կոնֆետ նետեց կապիկների վանդակը: Կոնֆետն իսկական չէր: Մի քանի
կապիկ կռվեցին ու կապիկներից ամենաճարպիկը տիրեց ավարին:
Բացեց
կոնֆետն ու ծամածռելով դեմքը` հետույք ցույց տվեց տղային:
Փոքրիկը
ծիծաղեց` ինքը ծամելով թաքցրած կոնֆետը:
Ու գոհ
էր:
Գազանանոցում
այն նույն փոքրիկ տղան ուղտի վանդակի մոտ հացը մոտեցնում, ու երբ ուղտի ձագը
փորձում էր հացը բերանով վերցնել, ձեռքը ետ էր քաշում ու ծիծաղում:
Ոստիկանի
մայորի համազգեստով տղայի հայրը նույնպես ծիծաղում էր:
● ● ●
Ծիծաղում
էին ծաղրածուներ, շքերթի դուրս եկած բոլոր ծաղրածուները, ասես ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքը
հրաման էր ստորագրել ծիծաղելու:
Ծաղրածուներից
միայն մեկն էր, որ չէր ծիծաղում:
Комментариев нет:
Отправить комментарий