Լուսաբացն է կաթում
Աչքերիս փակված,
Շուրթերիս արև է հոգնած,
Հիմա աչքերս ձեռքով է բացում
Գիժ Քամին կատաղած:
Համբուրում եմ սիրո
հիշողությանս,
Աչքերիդ մեջ թարթում է թևաթափ
հոգիս,
Ու կտրվում է շունչս
Անգամ անունդ հիշելիս:
Մարմինդ ալիք-ալիք
Ինձ գրկում,
Լցվում է իմ մեջ,…գրկաբաց,
Հոգիս մարմինդ է նայում
Որպես մի սիրո առեղծված:
Ստվերիդ նման լուռ հեռանում
ես ,
Ոտքերիդ տակ սիրտս քարշ
տալով,
Անընդհատ հեռանու~մ,
Հեռանու~մ ես,
Սրտիցդ անունս մաքրելով:
Комментариев нет:
Отправить комментарий