Խղճիդ Ականջը փակի՛ր բամբակով,
Որ էլ չլսես սիրո քայլերս,
Որ Լռությունդ կաթնամշուշով
Լափի՛ մտքերս:
Սառցե ձեռքերով հույսերս գրկի՛ր,
Որ ճշմարտությունը մերկանա,
Սպասումն ու Կարոտը համբուրի՛ր,
Շուրթերովդ սատանա:
Քմծիծաղն է գալարվում դեռ,
Դեքիդ՝ Ժպիտ չէ դուրեկան,
Ու Աչքերդ ինչպես մի
բեռ
Կլանում են իմ Ներկան:
Նույն օրենքներն են, և Քո՛ մեջ, և Ի՛մ,
Արժանիքներս թելի՛ց են կախված,
Մի՞թե Սուտն իր մատներով ճղճիմ,
Կմորթի Սերս անարգված:
Բա՛ց արա Խիղճդ,
վերադա՛րձ եմ Ես,
Խղճիդ ականջը Ի՛նձ զոհաբերիր,
Ես քեզ սիրո՛ւմ եմ: Ես
սիրում եմ Քե՛զ
Արդեն քանի՜, քանի՜ տարի:
Комментариев нет:
Отправить комментарий