вторник, 18 июня 2013 г.

Հորս՝ Ս.Ումառյանի հիշատակին




Հիմա դու չկաս,հիմա ինձ հեշտ է,
Քեզ հետ մտածել,քեզ հետ զրուցել,
Որդիս ինձ հետ է խիղճս հանգիստ է
Դու առանց որդի ինչպես ես ապրել:

Քո կենսագրության մի քանի տողը
Անգիր եմ արել ես քո գրքերից
Իմ հարսանիքն ու քո հարսի քողը
Չեն օրհնվել քո հայրական ձեռքից:

Իմ մանկությունը երկար է տանջվել
Հայրական պատժի մի անգութ ձևից
Ես ոչ մի անգամ քեզնից չեմ լսել
Հայրական խոսքը – ՛՛Մի անիր որդիս՛՛:

Ընկած ժամանակ ինձ ձեռք չի մեկնել
Հայրական լեզվի խորհուրդը խրատ
Իմ նեղ օրերին աչքերս են սրբել
Գրված տողերիդ խոսքերը իմաստ:

Միշտ ուղեկցել են,փարոս են եղել
Թարգման տողերդ ինձ օտար լեզվից
Սիրո տարիքում շատ եմ երազել
Մայրենին կարդալ քո պոետ մտքից:

Ռումի,Սաադի,Խաքանի,Հաֆեզ
Ֆարսի ձեր գիրը մեզ էլ է հասել
Չգիտեմ որտեղ ինչպես է գրվել
Բայց Հայոց լեզվով լավ է թարգմանվել:

Հավերժ կհիշվես Հայոց գրերում
Դու Ֆարսի լեզվի դեսպան աննման
Անմահ անունդ քո որդու սրտում
Կմնա որպես Ֆիդուսու թարգման

Комментариев нет: