Ափսո՜ս էր
գիշերն այս՝
Անցա՜վ հենց
այնպես -
Առա՜նց քո
խոնավ շուրթերի,
Տեսնես ո՞վ
էր որ այս կատակն արե՜ց
Եվ մեզ
հեռացրեց իրարից…
Այդ ի՞նչից
է որ դարձանք մենք շռա՜յլ՝
Գիշե՜ր կորցրինք առանց իրարու,
…Եվ
պատուհանի տակ լապտերը մռա՜յլ
Այս գիշեր
թվաց մի մե՜ծ լուսատու:
Այդ ի՞նչպես
եղավ՝ չօծեցի՜նք լույսով
Կեսգիշերային
խամրած աստղերին,
… Առանց մեզ
տխրա՜ծ այս գիշերը զո՜վ
Գրա՜վ դրեցինք
մորմոքին;
Չփայլեց գիշերն
ուսերի՜դ ողորկ-
Ի՜նձ նման
կարոտ մնաց մարմնիդ,
… Մենք շռա՜յլ
եղանք ու սրտի դողո՜վ
Մի ամբո՜ղջ
գիշեր կորցրինք:
Комментариев нет:
Отправить комментарий