Մի Մոր
հարցրին. «Ի՞նչու չես լալիս,
Որդիդ ցմա՛հ
է բանտարկվել»
Ասաց. «Ինչ լա՜վ է, որդիս չի՛ տանջվի,
Որ իր ետևից
որդի չի թողել…»
--------------------------------------
Քեզ համար
իրո՜ք տանջվելու պատրաստ
Միայն Մա՜յրդ
է, ուրիշ մարդ չկա՛,
Ցավո՜ք
հաճախ են նրան մոռանում
Ու…թողնում
մենակ:
Թաքնված վի՜շտդ
Մայրդ լա՛վ գիտի,
Բայց հաճախ
ցավերիդ չունի՜ պատասխան,
Դրանից
լալիս է կրկի՜ն ու կրկի՜ն
(Այդքա՜ն
արցունքներ որտեղի՞ց նրան)
Դու մի՛շտ
իր մեջ ես՝ ինքը քեզ Աստված,
Խանդո՜տ մայրական
սիրտը հովանի,
Ի՜նչ էլ որ
անես մնո՛ւմ ես ներված,
Ո՞վ կարող է
քեզ ամեն ինչ ների:
Տխուր
պահերը չի՛ կիսում քեզ հետ,
Այդ պահին
իր համար դառնո՜ւմ ես օտար,
Լալի՜ս է
թաքուն, որ դու չտեսնես
Նո՜ւրբ
կաթիլները աչքից ընկնող վար:
Մայրը սեռ
չունի՜ և ո՛չ էլ տարիք
(Հարաբերական
բառեր են դրանք)
Մայրը ունա՜կ
է ցանկացած պահի՜
Քեզ համար
լինել ամե՜ն, ամեն Բան:
Комментариев нет:
Отправить комментарий