Սերը Պոետի Բա՜նն է ու Բա՜ռը…
Դառը բառը ոչի՜նչ,
Կծո՛ւն է
դաժան,
Երբ որ գրում են.
- Թե
տողում այսի՜նչ
Տա՛ռ
ես բաց թողել, գուցե պատահմա՞մբ…
Այդ «գուցե»-ն դառնո՜ւմ է իններորդ ալիք՝
Ահարկո՛ւ,
կործանիչ մի հարվա՜ծ,
Պոետը իրեն զգո՜ւմ է խաղալիք
Ապաշնո՜րհ,
կոպի՜տ
ձեռքերում սարքված:
Բա՜նը բաց թողա՜ծ Բա՛ռ են ման գալիս,
Բա՜ռը գտնո՜ւմ են, տառախեղդ անում,
Ասես պոետի
մազերից բռնած
Կախաղան
հանում…
Ընկնո՜ւմ է
պոետը «հիվանդ» իր
տողին,
Դողացող ձեռքով
տա՜ռ է որոնում,
Բան-ի պես
խորը, բառի պես տեղի՜ն
Տողատակերո՜ւմ…
Տողատակերո՜ւմ…
Комментариев нет:
Отправить комментарий