Թվո՜ւմ էր
Ստվերները
զարկերակ չունե՜ն-
Ոչ արա՜գ, ո՛չ դանդաղ
բաբախող,
Վի՜շտ չեն
ապրում ստվերները-
Ո՛չ ցավ ունե՜ն, ո՛չ մորմոք,
Ալիքի պես
ստվերնե՜րը
Չե՛ն
փշրվում կրծքերում,
Քնքշությունից
չե՜ն վախենում-
Չե՛ն լքում
և չե՜ն հեռանում,
Լռությո՜ւն
են ստվերները-
Լեզու
չունեն խոսելու,
Ոչ խոսքի՜ց
են հուզվում անզգույշ,
Ո՛չ խաբում
են, ո՛չ կեղծում…
…Եվ ստվեր
դարձա թվացյալ մտքից-
Լսեցի աղմո՜ւկը
լռության,
Չհեռացա՛
ինքս ինձնից-
Լույսո՜վ
ծնվեցի,
Անլո՜ւյս
հեռացա…
Комментариев нет:
Отправить комментарий