Դանդա՜ղ
մոտենում էր առավոտը ու ոչ մի արտասովոր բան չէր զգացվում բացատում:
Բոլոր նախորդող
առավոտներից այս մեկն առանձնանում էր անսովոր ձայնով, թնկթնկացող լացի ձայնով:
Բարդին,
Կեչին ու Թխկին զարմացած իրար էին նայում:
Լաց էր
լինում երեքամյա Մասրենին, ավելի ճիշտ լացի ձայնով ինչ-որ բան էր ասում,
անհասկանալի բառերով:
Բացատի
չքնաղ բնակիչին միայն քամին կհասկանար, որը չուշացավ:
- Քեզ ի՞նչ
է եղել, ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ ես տխուր այս գեղեցիկ առավատվա ներկայությամբ:
- Չգիտե՜մ,
այսօր ծնո՜ւնդս է, անհասկանալի է տխրությանս պատճառը:
- Միգուցե՞
երգենք, բոլորով:
- Ո՜չ, չի՛ օգնի, ես ուզում եմ բոլորի նման, որ նաև
տորթ լինի, երեք մոմերով, որ ես ցանկություն պահեմ, փչե՜մ հանգցնեմ, հետո
իրականություն դառնան ցանկություններս:
Քամին, որ
շատ էր սիրում մասրենուն, տխրե՜ց, հետո դիմեց մասրենու շրջակայքում աճած Բարդուն, Կեչուն
ու Թխկենուն:
- Ի՞նչ
անենք, չէ՞ որ նա չի հանգստանա, մտածե՜ք…
Երեքն էլ
միաբերան ասացին:
- Մտածի՜ր
ու կատարիր ցանկությունը, դա այնքա՜ն էլ դժվար չէ:
Ծառերն
իրենց փարթամ ճյուղերով սկսեցին ավանդական մի երգ.
«Ծնունդդ
շնորհավո՜ր, ծնունդդ շնորհավո՜ր…»
Մաասրենին
ավելի տխրեց ու ուժեղացրեց լացը:
Քամին
հեռացավ:
Քիչ հետո
քամին չգիտես որտեղից կայծեր բերեց ու հրդեհեց Բարդու ճյուղերից մեկը, բռնկվեց Բարդին
ու նմանվեց մոմի:
Հրդեհը
քամու ձեռքերով անցավ Թխկենուն ու Կեչուն:
Քիչ ժամանակ
ա՜նց երեք հրդեհվող ծառերը, որ նմանվել էին մոմերի, կտրեցին իրենց աղեկտուր
ձայներն ու լռեցին:
Քամին ասաց.
- Դե փչի՜ր սիրելիս ու
քո ցանկությունները կիրականան:
Մասրենին փչել չգիտեր:
Ծառերը
դանդա՜ղ վերանում էին - վերածվելով ծխի ու մոխրի:
Քամին
փորձեց հանգցնե՜լ, բայց ավելի բորբոքեց ու ստիպված հեռացավ: Քամին անձրևաբեր ամպեր
բերեց ու մի կերպ հանգցրեց կրակը, բայց արդեն ո՜ւշ էր՝ մնացել էին այրված ծառերի
բները…
Անձրևից
թրջված Մասրենին կախել էր իր ճյուղերը,
դատարկված բացատում ավելի ընդգծելով իր գեղեցկությունը:
Իսկ քամի՞ն,
Իսկ քամին
հեռացա՜վ,
հեռացավ
գտնելու մեկ ուրիշ ծառերով շրջապատված մասրենի…
Комментариев нет:
Отправить комментарий