Ե՞րբ է գեղեցիկ
լինում քո ճամփան,
Երբ ընկե՞ր
ունես ճամփին ուղեկից,
Երբ հա՞րթ
է, մաքո՞ւր, առանց ոլորա՞ն,
Եվ լռությունը չի՞ տանջում հոգի,
Երբ հեռվից
մի կետ քեզ է մոտենում
Դանդաղ
մեծանում ու
Մա՞րդ է
դառնում-
Բարևում,
անցնո՞ւմ,
Երբ ճամփից հետքե՞րն է մաքրում գիժ քամին
ու թվում է
թե այդ ճամփով անցնող
Մա՞րդն ես
առաջին…
Շտապում ես
արա՞գ անցնել այդ ճամփան՝
Ավարտին
հասնել վերջապես…
… Ճամփան
գեղեցիկ լինում է միա՜յն
Երբ ճամփի
վերջո՜ւմ
Քեզ սպասո՜ղ
ունես…
Комментариев нет:
Отправить комментарий