Թե ժլա՜տ եմ
խոսքերիս մեջ
Ապա ճո՜խ
եմ, շռա՜յլ տխրությամբ,
Կարդա՛ հոգնած
ճամփորդի պե՜ս
Ու հեռացի՜ր
լռությամբ,
Մի՛ հարցրո «Ինչո՞ւ»
«Ինչպե՞ս»
Մեկ անգա՜մ
էլ տողս կարդա,
Թե տողերում
քեզ չգտնե՜ս
Քեզ երջանի՜կ
պիտի զգաս…
Դժբախտները
չե՜ն հասկացվում՝
Բարդ է
նրանց կյանքուղին,
Միշտ արմա՜տն
են ծառի փնտրում
Մի՜շտ հայտնվում
չոր ճյուղին:
Ու թվո՜ւմ է
դժբախտ մարդը
Սև ագռա՜վ է
կռկռան,
Քանզի տանջող
ցա՜վն ու դարդը
Բղավո՜ւմ է բարձրաձայն:
Գուցե՞ Տե՜րն է ժլատ եղել՝
Զրկե՜լ մի
բուռ հաճույքից,
Կամ… դժբա՜խտն
է հրաժարվել
Երջանկության
իր հերթից:
Քե՛զ է
հասել, մեկ ուրիշի՜
Կա՜մ ժամկետն
է լրացել,
… Դժբախտ մարդը
նմանվում է գրոշի,
Որին կորցրե՜լ,
բայց կորուստը
Չե՛ն զգացել:
Комментариев нет:
Отправить комментарий