*
Կծկվե՜լ է
քաղաքս, ասես թե ցավի՜ց,
Չգիտեմ թե ի՞նչն
է ցավում,
… Չի՛ հանգստանում
այս թոհուբոհից
Սուտ խոստումների՜
կոպիտ անկողնում…
*
Քա՜ր է
քաղաքիս սի՜րտը վարդագույն-
Կառուցված
անվե՜րջ ճախրանքի համար,
… Կեղտի մեջ
կորե՜լ է այս Հրա՜շքը Սուրբ-
Ճախրանքի՜
համար դարձել անպիտան…
*
Քաղաքը ո՜րբ
է, քաղաքում բո՛թ է,
Քաղաքի գլո՜ւխն՝
անգլուխ,
… Հերթի՜ են
կանգնել «կասկա՜ծն» ու «ամո՜թը»
Քաղաքագլուխ
դառնալու:
*
Այս մի
փորձության գինի՜ն էլ տտիպ
Քեզ
կխմեցնեն, բա՜խտ է, ի՞նչ անես,
… Կամ մի «ծաղրածու»
կկանգնի գլխիդ
Կամ էլ «պահանջված
մի կին» աներես…
*
Թե ի՞նչիդ
էր պետք «սե՜ր, համերաշխությո՜ւն»
Երբ միշտ
եղե՜լ ես մաքո՜ւր ու հստակ,
… Պատա՜նը՝
պատա՛ն է, ի՞նչ տարբերություն
Լինի այն «թավշյա՜
» թե «սպիտակ» …
*
Կյանքի դպրոցը չավարտած ստվերնե՜րը
Քարերիդ
վրայով կանցնե՜ն, կգնա՜ն,
Գաղթականի սիրտ-հոգի
ունեցողնե՜րը
Չե՛ն կարող քեզ
լինե՜լ տիրակալ…
*
Լալի՜ս է
քաղաքս, ամոթի՜ց, ցավի՜ց,
Ասես թե մա՜յրն
է լալիս զավակի համար,
Ասես խլե՜լ
են, պոկե՜լ մոր կրծքից
Որդու մանկության
գույնե՜րը պայծառ:
*
Ես վատատե՛ս
չեմ, սիրելի՜ քաղաք,
Հաշվի՜ր թե
մանո՜ւկ ես մանկապարտեզում,
… Այս «մանուկների»
հո՜սքը խելագար
Չի՛ կարող
սասանել հիմքերդ ամուր:
*
Ոչ
Կարթագե՜նը կա՛, ո՛չ Բաբելոնը,
Ո՛չ Պոմպեյը կա՛
և ո՛չ էլ Տրոյա՜ն…
…Բոլո՜ր
ճանապարհները տանում են Հռո՜,մ
Իսկ իմ
ճանապա՜րհը՝ միայն Երևան:
*
Գրա՜ծս գանգա՛տ
չէ և ո՛չ էլ հորդո՜ր,
Գրա՜ծս քաղաքիս
վի՜շտն է անսահման,
Որ քաղաքը
իմ դարձել է ոսկո՜ր
Կռվող շների՜
ոհմակի համար:
*
Կծկվել է
քաղաքս ցավից ամոթի՜,
Ներսում արհավի՜րք,
դրսում դավադրա՜նք,
… Ի՞նչպես
հավատա, որ թոհուբոհի՜
Օրերն այս կանցնե՜ն,
կգնա՜ն:
Комментариев нет:
Отправить комментарий