*
Տե՜ղն իմ ես
չունե՜մ կյանքի գնացքում,
Դո՛ւրս է
շպրտել արագությունն այդ,
Գնացքը
շարժվե՜լ է, ես մնացե՜լ եմ
Կառամատույցո՜ւմ
Անորոշության:
*
Խոսելը դժվա՜ր
է, լռել չե՛մ կարող,
Ճշմարտությո՜ւնն
եմ սիրել շուրթերի,
Արածս
ընդամենը մի կաթիլն է լո՜կ
Մինչ այժմ
եղած
Արարումների:
*
Եվ կանգնած
մենակ - առանց տարիներ,
Չե՛մ ուզում
քայլել գլխիկոր,
Ինձ երբե՜ք
ոչինչ այսպես չէր ծալել,
Ինչպես գնա՜ցքն
այս
Ինձնից
հեռացող:
*
Ճչո՜ւմ է
փախչող գնացքը հեռվում,
Ասես թե սի՜րտս
է տանում փորձության,
Անձրև՜ է
թունոտ՝ թախիծի խոստում -
Կառամատույցո՜ւմ
Անորոշության:
Комментариев нет:
Отправить комментарий