Անխուսափելի՜ն
աչքերիդ խորքում
Ո՛չ մի կերպ
սրտիս հանգիստ չի՛ տալիս,
Աղոթք չգիտե՜մ,
Բա՜յց
աղոթում եմ
Անճարությունից:
Տարօրինա՜կ
են բառերն աղոթքիս,
Բառե՜րն
աղոթքիս – նոտաներ,
Աղոթքս դառնում
է մեղեդի՜,
Որը ո՛չ մի
տեղ
Ո՛չ ոք չի
լսել…
Комментариев нет:
Отправить комментарий