Եվ գիշերը
կո՜ւյր
Ինձ ընկեր
դարձավ,
Տեսողությունը
կորցրած ա՜յն կնոջ նման,
Որը տեսնում
է ամե՜ն, ամե՜ն ինչ,
Բայց չի՛
տեսնում ինձ
Ասե՜ս ես
չկամ…
Եվ գիշերը
կո՜ւյր մխիթարեց ինձ՝
Պատմեց ա՜յն
մասին
Թե քանի՜
միլիոն կո՜յր կին է տեսել…
Եվ նրանց
միջից գեղեցիկները՝
Կո՜ւյր աչքով
սպասող կանայք են եղել:
Комментариев нет:
Отправить комментарий