Բարձրացա՜, հասա լեռան կատարին,
Մի պահ ինձ
թվա՜ց
Թե մոտեցել
էի Աստծո ականջին
ու բողոքո՜ւմ
էի, որ
օրերս մեռա՜ն
ձուլված
տապալվող հույսի շառաչին:
Ո՛չ Աստծուն
տեսա, ո՛չ էլ ուրիշ Բան,
Խայտող մի
կնոջ
Քայլերի
թեթև շշուկնե՜ր էին,
Արևն էլ
ելել, լեռան կատարին
Չկա՜ր ուրիշ
բան:
Ուզո՜ւմ էի
ներել՝ չգիտեի ո՞ւմ,
Ուզո՜ւմ էի
ատել՝ թշնամի չկար,
Մնում էր
վերցնել գալիք օրերի
լուսեղեն
հեռուն
Ու հրդեհ
սարքել կատարին լեռան:
Ուզո՜ւմ էի
հարբել,
բայց
չնմանվե՜լ ինձ,
Չդառնա՜լ
արարած- անմի՜տ ու անկե՜ղծ,
Ուզո՜ւմ էի
վերցնել ու միանգամից
Այրել
մարդկային դիմակները կեղծ…
Դատարկություն
էր-
Ուրիշ բան
չկար,
Արևն էր
ելել լեռան կատարին,
Շշուկնե՜ր
էին …
Զեփյուռի
նման
Խայտող մի
կնոջ թեթև քայլերի…
Комментариев нет:
Отправить комментарий