Ո՞նց
համոզեմ,
Որ տևում է մի
ամբողջ դա՜ր
Պա՜հն այն
դժվա՜ր,
Երբ որ
նորից կներշնչվեմ
Հայացքով ա՜յն,
Ո՜րը… ի՛նձ
է ուղղված միայն:
Ո՞նց համոզեմ,
որ չեմ սիրել կասկածա՜նքը,
Սո՜ւտը
անդեմ
Կամ
կեղծավոր ակնածանքը…
Չէ՜, ինաձնից ի՞նչ բանաստեղծ-
Թե որ մի կո՜ւյր
գուսանի պես,
Սերս պիտի
երկինք հանե՜մ,
Փառաբանե՛մ…
Չհասկացա՜
ես քո լեզուն օտարի պես,
Բայց ի՛մ
լեզվով բանաստեղծի
Ասացի՛ քեզ.
- Ձյո՜ւն է
եկել ամռան կեսին,
Տե՜ս, փաթիլներն
օդում պարող
Հարսնաքող
են դարձել կարծես…
Ձյո՞ւն
տեսնեիր,
Երբ սրտումդ
ձյո՜ւն էր արդեն-
… Ձյունն
այդ իջավ իմ մազերի՜ն
Ու մազերս
սպիտակեցրեց…
Ա՞չք ունեիր
բանաստեղծի՜,
Կամ թե հոգի՜
պոետական,
Որ տեսնեի՜ր
ամռան կեսին
Ինձ հյուր
եկած շո՜ւնչը ձմռան…
Չէ՜, չգիտեմ
ո՞նց համոզեմ,
Որ տևում է մի
ամբողջ դա՜ր
Պա՜հն այն
դժվար,
Երբ որ
նորից կներշնչվեմ…
Комментариев нет:
Отправить комментарий