Նա քայլո՜ւմ
էր
Ու ոտքերով
քա՜րշ էր տալիս սիրտն իմ խելառ,
Սրտիս տեղը
կրծքի տա՜կ էր,
Բայց
հայտնվեց ոտքերի տակ…
Սի՜րտ ու
ոտքե՜ր իրար գրկած
Քայլո՜ւմ
էին
Փոշի ու
կեղտ հագած մայթով,
Չեմ առարկի
- գեղեցիկ էր պատկերը այդ,
Հոգեզմայլ
նաև՜ ցավոտ:
Մի հեքիա՜թ
էր փողոց ելել՝
Ճկուն-հմայք,
կարոտաթև՜,
Հեռանո՜ւմ
էր սիրտս ավեր-
Այնքան
թեթև՜, այնքան թեթև՜:
Նա
չէ՛ր նայում ոտքերի տակ
(Փարթամ
կո՜ւրծքն էր խանգարում)
Ինչպես
սուզվող կարոտի նա՜վ
Հեռանո՜ւմ
էր, հեռանում…
Կա՛նգ առ,
նայի՜ր ոտքերիդ տակ՝
Կապույտներում
կորած մի սիրտ,
Չե՜ս
ցանկանում սե՜րն իմ դառնալ-
Սի՜րտս թող
հանգիստ…
Комментариев нет:
Отправить комментарий