Նստե՜լ,
հաշվո՜ւմ եմ
(Մի թի՜վ է
ստացվում աստղաբաշխական)
Թե քանի՞
ժամ է տևել իմ ապրելը-
Ու մինչև
հիմա դեռ չե՛մ հասկացել
Սիրե՞լն է
դժվար թե՞
Չսիրե՜լը…
Սիրել-չսիրելու
միջին բան չկա՞,
Դե իհարկե՜
կա՝
Սիրված լինե՜լը,
բա՜յց չսիրե՛լը,
Սիրե՜լը, բա՜յց
մերժված լինելը,
Սերե՜րը,
բայց լո՜ւռ-անպատասխան…
Ա՜խ, այդ «բայց»-երը
Թո՜ւյլ,
անօգնակա՜ն,
Անկա՜մք …ու
փխրուն ծաղիկների պե՜ս,
Որոնց, որ
մի պահ մայր հողից պոկո՜ւմ
Խոսքի
փոխարեն նվե՜ր են տանում:
Ու դո՜ւրս է
գալիս,
որ այդ մե՜ծ
թվում աստղաբաշխական
Միլիո՜ն ու
միլիոն «բայց»-եր են առկա՝
Բայց – հույզի՜,
վշտի՜,
Բայց – անպատասխա՜ն
Բայց –
արհամարհանքի՜,
տանջանքի՜,
ստի՜…
Գործերս լա՜վ
են, առա՜ջ են գնում
Ու ես հաշվո՜ւմ
եմ «բայց»-երն անհամար
Ու չե՜մ
հասկանում
Սիրե՜լ,
Չսիրե՜լ
Ո՞ր մեկն է
դժվար…
Մի գաղտնի՛ք
բացեմ.
Ամենադժվա՜րը
Վերևում
ասված միջանկյալն է ա՜յն,
Որը հատուկ
է պոե՜տ սրտերին,
…Ո՞վ է
պոետին սիրում որպես մարդ՝
Պոե՜տ
լինելու համար են
սիրում պոետին …
Комментариев нет:
Отправить комментарий