Իմ քաղաքում
Հաց չունեցո՜ղ
Ինչքա՜ն
ասես…
Ի՞սկ ես…
Իսկ ես
հիմարի պե՜ս
Բան եմ
գրում աղքատությա՜ն
Սովածության
մասին-
Այնպե՜ս՝
Ասես հա՜ց
եմ տալիս սովածներին:
Մեկը լինի՜
ասի անկեղծ.
Դե՜ գրածդ
վերցրո՜ւ ու կեր,
Տես կդառնա՞
կո՜ւժը կուլա,
Խեժը արդյո՞ք
խունկ կդառնա,
Սուրբը
արդյո՞ք սուրբ կմնա-
Փորդ արդյո՞ք
կկշտանա…
Հա՜ց ես
տալիս
Առանց ցորե՜ն,
առանց հասկի՜,
Ջո՜ւր ես
տալիս առանց թասի.
- Ա՛ռ, քեզ սնո՜ւնդ հոգևոր:
Իսկ քաղաքո՜ւմ՝
Ի՛մ
քաղաքում
Ինչքա՜ն
ասես հա՛ց չունեցող,
… չքավոր…
Комментариев нет:
Отправить комментарий