Ավելի նուրբ
բան չկա՛ աշխարհում,
Քան թաթի՜կը
նուրբ թոռնիկ-բալիկի,
Ինչքա՞ն
բերկրանք է բերել մեզ կյանքում
…և դեռ
կբերի՜:
* * *
Ուզում եմ
փա՜ռք տալ, բայց չգիտեմ ո՞ւմ,
Որ իմ
թոռ-բալի՜կը, երբ որ մեծանա,
Իմ ձեռագրերը
պահի ձեռքերում՝
Շուռումո՜ւռ
տա՜, կարդա՜, զարմանա:
- Ա՜խ, պապի՜կ,
պապիկ վի՜շտ ու ցավ ապրած,
Այս ի՞նչ
դժվար ես ապրել աշխարհում,
Պապի՜կ ջան,
ինչո՞ւ փոքր ժամանակ
Ես դա չե՛մ
տեսել քո պարզ հայացքում:
Սեղմե՜լ ես
գրկումդ, գլուխս շոյե՜լ,
Սրտումդ
հազա՜ր ու մի երազանք,
Ինձ հիմա՛ է
պետք քո կրծքին փարվել
Ասել.
«Պապիկ ջա՜ն, տես ո՜նց մեծացա»
Հիշո՜ւմ եմ,
պապի՜կ ջան, ծոցումդ տաքուկ
Քանի՜- քանի՜
հատ հեքիաթ եմ լսել,
Հիմա քո գի՛րն
եմ քեզ համար կարդում,
Բայց դու չե՛ս
լսում, քնե՜լ ես հավերժ:
Հիմա դու
չկա՜ս և տողերը քո
Սահո՜ւմ,
ընկնում են մատներիցս ցած,
Արևի
բուռ-բուռ ոսկի շռայլող
Այս ի՞նչ
մտքեր ես թողել ինձ ընծա:
Շա՜տ-շատ
բառեր կան, որ չե՛մ հասկանում,
Մտքեր կա՜ն
խո՛րթ են ինձ համար,
Քի՜չ էլ
մեծանամ քո ձեռագրերում
Գիտե՜մ,
կգտնեմ մի նոր ճանապարհ:
Պապի՜կ ջան,
այս ի՞նչ բաներ ես գրել,
«Սրտումս
դատա՜րկ, սրտումս տխո՜ւր»
Բա՞ ես,
պապի՜կ ջան, ո՞ւր էի կորել-
Միշտ ասո՜ւմ
էիր, որ կա՛մ քո սրտում:
Այս ի՞նչ ես
գրել, բան չե՛մ հասկանում,
Մեկ գրել ես
«սիրո՜ւմ եմ» ու մե՛կ էլ «ատում»,
Պապի՜կ,
նման բա՜ն չկա՛ աշխարհում-
Սիրող
սրտերը ինչպե՞ս են ատում:
Միգուցե շո՞ւտ
է քեզ ընկալելը,
Դու էլ այսքան
շո՜ւտ հեռացար ինձնից,
Մեր
դասարանի բոլոր տղաները
Խոսում եմ
միայն իրենց պապիկից:
Իսկ ես
ձեռագրերդ եմ սեղմում իմ կրծքին՝
Ինձ հետ
դպրո՜ց եմ տանում,
Ինձ հետ
բերո՜ւմ տուն,
Մի բան եմ
հասկացել, որ Ժամանակի՜ն
Կանգնեցնել
չկա՛, դադար չի՛ լինում:
* * *
Աշխարհում
սուրբ բան քան սի՜րտը մանկան,
Չի՛ եղել
երբե՛ք, չկա՛ նման բան,
Ինչքա՞ն
բերկրանք են բերել մեզ կյանքում
Նրանց
թոթովա՜նքն ու թաթիկները տաք:
Комментариев нет:
Отправить комментарий