Աշխարհից
պոկված փոքրի՜կ մի պատառ
Տեղավորվել
է մարդու աչքերում,
Եվ ով փորձո՜ւմ
է պատառն այդ կարդալ
Հայտնվո՛ւմ
է մի օտար աշխարհում:
Տիեզերքի են
նման աչքերը մարդու-
Ի՜նչ ասես
որ չկան այնտեղ՝
Էլ ցա՜վ, էլ երկյուղ…
Ու թե փորձո՜ւմ
ես մինչև վերջ կարդալ-
Հայտնվում
ես մի շնչող թակարդում:
Հառաչող
մարդու աչքերը «սև՜» են
Արտասվող
մարդու աչքերը «կապո՜ւյտ»
Ծիծաղող
մարդու աչքերն ուրի՜շ են
Անհո՜գ,
անտարբե՜ր մարդու աչքերը՝
Դատա՜րկ ու
անգույն:
Սիրող
աչքերը ուրի՜շ գույն ունեն-
Այդ գույնն
անհա՜յտ է, դեռ չունի՜ անուն,
Ասես
տխրությունն իր գույները քամել՝
Բազմագույն
բերկրանք է լցրել աչքերում:
Ո՛չ ոք
չգիտի թե ո՞ւր կտանի
Սիրո
բիբերով գծած ճանապարհը,
Ո՛չ ոք
չգիտի թե ո՞ւր կհասնի
Աչքերի
միջով քայլող Մարդ-Աչքը:
Սիրո
աչքերը՝
Ալեբախության
մի ալիք հզոր…
Լեռնապարերով
փակված փակուղի…
…բայց ափ կելնես
եզերքում մի նո՜ր
Ուր ցա՜վ չի լինի,
և
արթնացումնե՜ր ահեղ տագնապի…
Комментариев нет:
Отправить комментарий