Տե՜ր, ինձ
հավատա՜…
Քեզնից չե՛մ
խնդրել ոչինչ
Այս կյանքում՝
… Հանգստանում
եմ ծնկներիս վրա,
Իսկ թվո՜ւմ
է թե աղո՜թք եմ անում:
… Շա՜տ էի
ջահել,
Երբ որոշեցի
Տո՛ւնն իմ ունենալ,
Սարքեցի՝
ստացվեց՝
Հատակը ամո՜ւր,
պատերը կանգո՜ւն,
…բայց տանի՜ք
չկար:
Խնդրեցի
տանի՛ք լինես իմ տանը՝
Ծածկես -
ինչպես մա՜յրն
է ծածկում իր որդուն…
… Հենց այդ
օ՜րն էր որ հորդ անձրև եկավ՝
Թրջվեցի՝ ինչպես
անտո՜հմ, անտեր շուն…
Այդ օրվանից
է, որ չե՛մ խնդրում ոչինչ,
Ո՛չ էլ
մտքումս աղաչո՜ւմ…
…
Հանգստանում եմ ծնկներիս վրա,
Քեզ թվո՜ւմ
է թե աղո՜թք եմ անում:
Комментариев нет:
Отправить комментарий