Ծերացե՜լ է
նոյեմբերը,
Հոդացավերը
սրվե՜լ…
Ծա՜փ են
տալիս ծառերը՝
Մե՜րկ, անամո՜թ,
անվայել…
***
Ինչպես կնոջ
մերկ մարմին
Իրիկունն
արևաքամ
Գիշերվա սև
պատգարակին
Ծավալվե՜լ է
ուժասպառ:
***
Ծեր Լուսի՜նն
է թափառում
Հեռուներում
ամպամած,
Տեսնես թե ի՞նչ
է փնտրում
Սառն
աչքերով կիսափակ:
***
Աղավնինե՜ր
են կարծես
Ծվե՜ն-ծվեն
ամպերը,
Աստղիկներին
են հառել
Կարոտով լի
աչքերը:
***
Թափառո՜ւմ է
քամին
Աշնան
անձրևը տանո՜ւմ,
Հարվածո՛ւմ
է ժայռին
Ու սուլոցո՜վ
ոռնում:
***
Ու լքո՜ւմ
են մեկմեկու
Տերևները
թափված,
Ցրտից եղյա՜մ
է ծնվում -
Ասես մթան
աղվամազ:
***
Չկա ո՛չ մի
պատուհան,
Որ բա՜ց
լինի այս ժամին,
… Հո՜ւշն է
այրվում մոռացման՝
Այրում տերև՜ը
վերջին:
***
Գիշերն
ինչպես իջևա՜ն
Աներաշխիք
հավատի՜,
… Ու
սպասվում է մի խավար
Երազների՜
ավարտին:
Комментариев нет:
Отправить комментарий