Երբ
համբուրվո՜ւմ ենք-
Աչքե՜րդ ես
փակում
Կամ աչքի
տակով գողունի նայո՜ւմ,
Գիտե՜մ թե
ինչ կա՛ աչքերիդ խորքում՝
Ա՜յն, ինչը
ո՜չ ոք չունի աչքերում …
*
Դու սրտիս
նման
Կարծես թե ի՜մն
ես,
Բայց և ի՜մը
չես միաժամանակ,
Ուզում՝
թպրտո՜ւմ ես,
Ուզում ես
կանգնո՜ւմ ես,
Նայո՜ւմ ես,
նայո՜ւմ այլ տեսակ:
*
Մեծ սիրո
ծովին քամի՜ն է ընկեր՝
Հզոր
ալիքներ բարձրացնող,
Բամբասող
ծառե՜ր, արև՜ ու անձրև՜,
Եվ մեկ էլ
կո՜ւրծքդ՝
Կրքից
դողացող:
*
Կի՜րքը,
սիրելիս,
Խանդի նմա՜ն
է՝
Ծնվում է, երբ որ նրան չե՛ս սպասում,
Ալիքի նման
գալի՜ս հարվածում է,
Ալիքի նմա՜ն
կորչում մարմնում:
*
Անձև-անմարմին
ձուլվում ենք իրար,
Ինչպես որ
բա՜ռն է ձուլվում ականջին,
Ու օրորվո՜ւմ
է աշխարհը համայն,
Մեզ քշո՜ւմ,
տանո՜ւմ է համընթաց քամին:
*
Գրկո՜ւմ են
ձեռքերդ
ուսերս
նիհար՝
Ափերում
շիկացած ավազ երազում,
Ի՞նչ են
շշնջում շուրթերդ խոնավ,
…Կի՜րքը,
սիրելիս, քեզ շա՜տ է սազում:
*
Երա՜զ ես
փնտրում,
Ցնորքի ափե՜ր,
Գերված
մարմի՜ն ես փնտրում լազուրում,
Իսկ ես
միամիտ բանաստեղծի պես
Թերթո՜ւմ
եմ, սերտո՜ւմ սիրո քո լեզուն:
*
Կո՞ւրծքդ է
դողում
Թե՞ ափս
այրված
Շիկացած
մարմնիդ խոռոչից,
Զգո՞ւմ ես
թե ինչպե՜ս խենթ կիրքը ժպտաց
Ու հալվե՜ց
տենչից:
*
Ծիածանվում
է անձրևն արևին,
Ծիրանաձևը
շո՜ւրթն է կախ գցում,
Վերջի՜ն
կաթիլն է ընկնում արցունքի՝
Լուծվում
դրախտում:
*
Եվ սա վերջը
չի՝
Աչքե՜րդ ես
փակում,
Կամ աչքի
տակով գողունի նայո՜ւմ,
Գիտե՜մ թե ինչ
կա աչքերիդ խորքում՝
Ա՜յն, ինչը
ո՛չ ոք չունի աչքերում …
Комментариев нет:
Отправить комментарий