Օտարին ես
չե՛մ տա
Ցա՜վս,
Իմ ցա՛վը ի՛մն
է ի վերուստ,
Օտարին
կմեկնեմ
Գավա՜թս,
Թող հարբի,
ինչքան որ սիրտն է ուզում...
Օտարին ես
չե՛մ տա
Հրացանս,
Այլ գրի՛չս,
մի՛տքս,
Ձեռքերս հմուտ,
Կասեմ. –
Տեսնո՞ւմ ես, սա՛ է Հայաստանս…
Օտարին
ցույց կտամ իմ Սարը լազուր:
Օտարին
ցույց չե՛մ տա
Այբուբենս,
Գիտեմ
նախանձն եմ շարժելու,
Օտարին
ցույց կտամ
Մագաղաթնե՜րս…
Թող տեսնի
գինը ազգս հարգելու:
Օտարին կտամ
գավազանս,
Խարազանս
կպահեմ իմ
ձեռքում,
Թե փորձի
շեղել ճանապարհս
Հավերժ կննջի
իմ հողում…
Օտարին
ցույց կտամ
Եռաբլուրը՝
Հերոսներիս հետ
մեկ առ մեկ շփվելու,
Գուցե
հասկանա՞,
որ ստեղծող
ձեռքերը
Ունակ են
նաև պատժելու….
Օտարը երբեք
Ինձ չի՛
հասկանա,
(Նա էլ անկասկած
ունի վի՜շտ, ցավե՜ր)
Բա ես ի՞նչ
անեմ
Սիրտս
հովանա,
Երբ ներսում
այսքան օտարներ ունեմ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий