Մի Հայաստա՛ն, մի Գաղափա՜ր
Ու սիրտ
մաշող մի հառա՜չ,
Քանզի արքան
թո՜ւյլ է, տկա՜ր
Ու մի քիչ
էլ մտագար:
Ո՞ւմ մտքով
է տեսնես անցել
Հողը զիճել ուրիշի,
Ասել կուզի
թե արյունդ
Նվիրում ես
ոսոխին:
Մե՞ղք չէ՝
արդյոք սպանել մի բան,
Որը քե՛զ է
պատկանում,
Լավ չէ՞ արդյոք
լուռ հեռանալ
Քան թե
պարել կրակում:
Ով ասում է
թե մենք քի՜չ ենք
Հայի ոգին չգիտի,
Մեր վշտերի
չափ անթիվ ենք՝
Վիշտը հաշվել չի լինի
Ով ասում է թե
մենք թո՜ւյլ ենք
(Ծիծաղելի
մի կատակ)
Մոռացել է
թե հայ կինը
Ինչերի է
ընդունակ:
Ամեն մի
այր-հայի մեջքին
Մի մա՛յր,
մի քո՛ւյր և մի դո՛ւստր կկանգնի,
Սա լավ գիտի
մեր թշնամին,
Ցավո՜ք,
արքան չգիտի:
Հայոց
կանայք տանկի նման
Անեծքից չե՛ն
վախենում,
Աստված չտա,
որ տեղը գա…
Խոսք չեմ
գտնում ասելու:
Ժամն է արդեն պապանձվելու
Հայաստանս մասնատող
Լեզուներին չարակամ,
Էլ ի՞նչ
Արցախ, Սյունիք…կամ Սփյուռք
Մի Հայաստա՛ն,
Մի
Գաղափա՜ր:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий