Հայրենիքը
չի լինում Մեծ
Չի լինում Փոքր,
Հարազատ կամ
խորթ
Հայրենիքը
մե՛կն է ու իր եզերքով
Այն
պահպանվում է ո՛չ թե աղոթքով
Այլ սահմանը
չափող Զինվորի ոտքով,
Չափվում է
սրտո՛վ, հոգու ամրությա՛մբ,
Չափվում է
կյա՛նքը նրան զոհելու
Քո կարողությամբ…
* * *
Շատ ներեցիր
հողիդ վրա
Ծունր իջած
թշնամուն,
Չհասկացար
մինչև հիմա
Հոգիդ ո՞ւմ
է պատկանում…
Չձանձրացա՞ր
աղոթքներից,
Բարեկամից
նենգ ու դավ,
Չհոգնեցի՞ր
կռիվներից
Խաչը
դարձրած պահապան…
Մինչև հիմա
խելքի չեկա՞ր՝
Հո՛ղ չեն
պահում աղոթքով,
Լավ է լինել
անմեղսունակ
Քան ապրել
կյանք մուրալով…
Մահով հերոս
չի՛ մահանում,
Լացով երկիր
չի՛ պահվում,
Դուք մեր հերոս
Հայ Զինվորներ
Անմահացաք
մեր սրտում:
Դո՛ւ ես Զինվոր
մեր Հավա՛տը,
Հո՛ւյսը,
Սե՛րը մեր երկրի,
Այսուհետև «Զինվոր»
բառը
Մեծատառով
պիտ գրվի:
* * *
Հայրենիքը
չի՛ լինում Մեծ
Չի լինում Փոքր,
Հարազատ կամ խորթ
Հայրենիքը
մե՛կն է
Ու չափվում
է
Զինվորի
ոտքով…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий