понедельник, 25 апреля 2016 г.

Մահը ի՞նչ է

Ո՞ւր է տանում փառքի ճամփան
Անմահությո՞ւն,
Դեպի մա՞հ,
Թե՞ տանում է չըմբռնելու
Այս աշխարհում ո՜չ մի բան…

Բավական է միայն նայել
Որդեկորույս
Զինվորի մոր աչքերին,
Որտեղ արցունքն է հատնել,
Փառքն էլ հաղթել է մահին…

Որտեղ որ կան բյուր տագնապներ
Եվ բյուր վշտեր բոցի պես.

- Որդիս ժայռի կո՛ւրծքն է  ճեղքել,
Որ խմելու ջուր տա մեզ:

Դրանի՞ց չէ կյանքը զոհած
Զինվորը միշտ վեհ լինում,
Որ  գործերն իր ավարտած
Սավառնում է երկնքում:

* * *
Մահը ի՞նչ է -
Ոչի՜նչ,
Բայց վախենում են նրանից,

Իսկ մի՞գուցե վախենում են
Դեռ չավարտած գործերից:


Ս.Ումառ- Հարությունյան

Комментариев нет: