Քամին
խաղում է կարմիր գինու մեջ -
Ասես
արյունս է իմ մեջ պղտորվում,
Այս աշխա՜րհն
աշխա՛րհ չէ առանց քեզ…
Դեղի՜ն մի
ամիս է արտասվում…
Լացին
ձայնակցում է մեղմիկ մի տեմբր,
(Հիշողությունս
ձայնն է կորցրել )
Ամառն այրել
է իր տաք փեշերը
Ինձ էլ է մնում
միայն լաց լինել…
Դարձել եմ
ուրի՜շ՝ ցա՛վ կա կրծքումս,
Ցավո՛վ
քայլում եմ անհայտ մի ճամփով,
Անձրև՜ է
անընդհատ մտքումս,
Որն ինձ խեղդում
է անունդ տալով…
Դեղի՜ն մի
ամիս է արտասվում…
Մի նո՛ր ջրհեղեղ է պատում երկիրը,
Իրոք մենակ եմ ամբո՜ղջ
աշխարհում,
Լռել է նույնիսկ
ամռան բամբիռը:
Ամռան այս շոգին ձյո՛ւն
է ծնկներիս,
Չե՛մ կարողանում
քայլել դեպի քեզ,
Ներսից մի ձեռք է
հարվածում սրտիս,
Ասա՛, առանց քեզ, ի՞նչպես
ապրեմ ես…
Комментариев нет:
Отправить комментарий