Այսօր
երեկոն կապո՜ւյտ է հագել,
Գուցե
յասամանն է լուծվել երկնքում,
Ո՜վ մարդ
արարած, կարո՞ղ ես գտնել
Կապույտ
երազդ
կապույտի
գրկում:
Մի՞գուցե
բնությունը խառնել է
Գույներն ու
հույզերը իրար,
Միգուցե մանկացե՞լ
է ու խաղում է
Խաղերն իր
դաժա՜ն ու հիմար…
Փնտրի՛ր
կապույտում քո կապույտ վարդը,
Կապույտ շուրթերին
կապույտ մի ժպիտ,
Չէ՞ որ
բնությունն էլ ինչպես մարդը
Հաճախ է
խառնում կապույտը սևին:
Այսօր
երեկոն կապո՜ւյտ է հագել,
Միգուցե վաղը
լինի սպիտակով,
Միգուցե վաղը
կարող ես գտնել
Կապույտ երազդ
սպիտակ
թերթերով…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий