Հեռացող
ոտքերը նման են
Խեղանդամի
սայլակի՝
Ամենատխո՜ւր
պատկերն աշխարհում,
Սխալները
ուղղելու ուղին դեպի անցյալն է,
Երբ ըմբոստ
հոգին մա՛հ է աղերսում…
Ամենադաժա՜նը
բանաստեղծի Խի՜ղճն է,
Նույնիսկ
գեղեցիկ ոտքերով տրորված …
Ամենաարդար Մահը
կարիճի՛նն է,
Երբ մահանում
է ինքն իրեն խայթած…
Ամենագեղեցիկ
երազը Կույրի տեսա՛ծն է՝
Պատկերներ՝ գունավո՜ր
ու պայծա՜ռ,
Ամենաչասված
բառը Կոկորդում խցանվածն է՝
Ե՜րգ է,
սիրե՜րգ երբևե չերգված…
Ամենացավո՛տը
Սպասո՜ւմն է,
Ամենաագա՛հը
Կի՜րքը չսպասված,
Ամենասպասվա՜ծը
Բախտն է անաստված…
Ամենաանխիղճը
Սերն է հեռացած…
Ամենակատարյալը
Վիշտն է
Իր բոլոր
արցունքոտ աչքերը բացած,
Ամենաանկատարը
Հանգիստն է
Եվ
հիշողությունը բզկտված…
Ամենաստորը
անստորագիրն է՝
Ոտնաթաթերդ լիզող
շրթունքն է բացված,
Ամենահիմարը
Ճակատագիրն է
Մի ճղճիմ
ձեռքով քեզ ամրագրված…
Ամենաբարձրը
Լռության ճի՛չն է,
Ամենացածրը Սո՛ւտն
է բարձրաձայն ասված,
Քո
հրեշտակը՝ քո Մայրը Ամենահմայի՜չն է՝
Խո՜ւլ,
Հա՜մր,
Կո՜ւյր,
Քո բոլոր
գործած մեղքերի առաջ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий