Երբ ամեն
անգամ ես սիրահարվում եմ
(Անկեղծանամ
մի քիչ
Ու ասեմ,
որ)
Համոզված եմ
լինում,
Որ դա է իմ
Սերը վերջին…
Գիտե՜մ, որ
կանայք
Չեն սիրում
բառն այդ
«Վերջին» ՝
Մահվան պես
ձանձրալի՜,
Կյանքի պես
դաժա՜ն,
Մեկնման
նման չնչի՜ն…
Մի քիչ էլ
անկեղծանամ
ու ասեմ որ
Երբ ամեն
անգամ ես սիրահարվում եմ՝
Սիրահարվում
եմ մեկին՝
Հենց նույն
կնոջը, որը միշտ լինում է
«Վերջին»
…
Ձանձրալի՜,
… Դաժա՜ն,
… Չնչի՜ն,
Որ դա է իմ
Սերը՝
Ի՞նչ
նշանակություն ունի
Առաջի՞ն, թե՞
Վերջին …
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий