* * *
Ձեռքս կպավ
կրծքիդ…
(Կրակի հետ
չեն խաղում գիտեի ես վաղուց)
Ու մատներս
այրեցի՝
Ափերումս
գարուն…
Սրտումս
ամառ՝ մի հիմար բառարան,
Տո՜թ,
Կիզի՜չ,
Եռացող արև՜…
Լցվում է իմ
մեջ օգոստոսն առանց անձնագիր
Ու բղավում է
- Բա՜րև…
Բո՞ց ես
բերել ինձ, բոցը ի՞նչ անեմ,
Երբ հրդեհվել
է մարմինս,
Բոցը հո սե՞պ
չէ, որ սեպով հանեմ:
Կրակի հետ
չեն խաղում գիտեի ես վաղուց
Ու մնացել
եմ այսպես
Ափերումս
գարուն…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий