вторник, 25 февраля 2014 г.

Մենք կորցրե՞լ ենք, թե՞ գտել իրար

Ի՞նչ մնաց քո գնալուց հետո,
Ճմրթված մի սավան,
Ծխախոտի մի կոթուկ,
Չխմած սուրճի մի կիսատ բաժակ…
Ու սենյակում բույրդ է շրջում՝
Մորեգույն մի ուրվական:

Չքացել են կախարդական,
Վայրի  պարերդ կրծքիս,
Չքացել են քո դյութական,
Շրթունքները փնտրումից…

Խաղում են շուրթերս հիշողության հետ,
Երեխայի պես հրճվում,
արտասվում,
Երբ ուրվականիդ ետևից ընկած
Խելագարի պես, փնտրում չեն գտնում:

Բայց գիտեմ, որ կաս, որ թաքնվել ես
Ինչ որ տեղ՝ գուցե
սրտիս նկուղում,
Գիտեմ, որ մի պահ սիրտս կպատռես
Ու կասես.
- Եկա, ի՞նձ ես որոնում…

- Ո՛չ, ուրվականիդ եմ փնտրում, հավատա,
Որ ինձ տանջում է ամենուր,
Օտար լեզվով է սերն ինձ  հետ խոսում,
Երբ չկաս՝
ներկադ է անընդհատ տանջում:

Մենք կորցրե՞լ ենք, թե՞ գտել իրար
Ոչ նա,
ոչ էլ նա…
Մեզ թվացել է, որ նվիրել ենք,
Նվիրել իրար
Գիշերներ ճերմակ,
Այգաբաց կարմիր,
Արծաթ բարդիներ…
Գուցե կեղծել ենք, կեղծել ենք միայն
Որ անսեր կարող ենք շարունակ ապրել,
Կարող ենք երկար իրար չնայել
Ու այդպես սիրել…
---------------------------------
Չհասկացա ինչպես հոգիս
Միանգամից խաղաղվեց,
… Բարձիս վրա քո մազերից
Փոքրիկ մազ էր մնացել…


Ս.Ումառ

Комментариев нет: