пятница, 21 февраля 2014 г.

Հայաստանս

* * *
-
Պապ, Հայաստանն ո՞վ է:
-
Հայաստանը տղաս Ամեն ինչ է, ինչ որ կարող ես պատկերացնել, ինչո՞ւ ես հարցնում:
-
Գիշերը քնած չէի, լսում էի, որ հեռախոսով ասացիր Հայաստանը հիվանդ է:
-
Գիշերը փոքրիկ տղաները պետք է քնեն ու չլսեն մեծերի խոսակցությունները:
-
Պապ, հեռո՞ւ է Հայաստանը:
-
Հեռո՜ւ, օվկիանոսնից այն կողմ, շա՜տ հեռու:
-
Իսկ քո ինչն է, իմ ինչն է
-
Ասացի չէ, Ամեն ինչը:
-
Իսկ ես քո ինչն եմ:
-
Դու, իմ Ամեն ինչը:
-
Չհասկացա, ես քո Ամեն ինչն եմ, Հայաստանն էլ է քո ամեն ինչը, դու իմ կողքին ես, իսկ ինչո՞ւ Հայստանի կողքին չես, կամ ես նրա մոտ չեմ, չէ ո՞ր այդպես քեզ հեշտ կլինի երկուսիս էլ օգնել: Ինձ տար Հայաստանի մոտ, խնդրում եմ:
-
Մի՞թե քեզ վատ է այստեղ, ես
-
Երբ հիվանդ էի, մամայի տված դեղերից շատերը թաքուն չեմ խմել, պահել եմ, ես դրանք կտամ Հայաստանին ու կլավանա, ես նրան իմ խաղալիքները կտամ, կզբաղեցնեմ, որ մոռանա ցավերն ու շուտ լավանա, երևի ինձ նման շատերը կան որոնք կանեն նույնը:
-
Ուշանում ես դպրոցից, տես, հարևան Ջոնը արդեն քեզ է սպասում, արագացրու:
-
Իսկ ինձ դրամ կտա՞ս, շա՜տ:
-
Ի՞նչ պետք է գնես, տղաս:
-
Ես կհավաքեմ ու մի օր անպայման կփախչեմ Հայաստան, ինչպես որ Ջոնն է ուզում փախչել Սոմալի՝ օգնելու իր սոված ընկերներին, միայն խնդրում եմ դու այստեղ չհիվանդանաս, թե չէ ստիպված կլինեմ վերադառնալ, չէ որ դու էլ իմ Ամեն ինչն ես, ես քեզ չեմ լքի հիվանդ պահին:
-
Իհարկե, Քրիստիան ջան, իհարկե
-
Պապ, իմ անունը Գրիքոր է, ինձ Քրիստիան մի ասա
Բակից լսվում էր սևամորթ փոքրիկ Ջոնի կանչը.
-
Կիրքոր, Կիրքոր

Комментариев нет: