Ականջը հենեց պատին համոզվելու համար ամուսինը քնա՞ծ է թե ոչ:
Ձայն չկար:
« Քնած է ուրեմն, ինչպես էլ հանգիստ քնել է, կարծես իրարից
նեղացած չլինենք:
Երկրորդ օրն է առանձին ենք քնում: Հեչ պետքն էլ չի:»
Հիշեց, որ սենյակում ժամացույց չկար, իսկ կտկտոցը լսվում էր
պարզ:
«Այ քեզ բան:»
Վեր կացավ անկողնուց ու խավարում գնաց դեպի ձայնը:
Բջջայինն է, բայց ինչո՞ւ է ձայնով աշխատում:
Վերցրեց պահարանի վրայից ու ձայնն անմիջապես ընդհատվեց:
Լռության մեջ թույլ լսվեց ամուսնու խռմփոցը:
Երբ մոտեցավ
մահճակալին տեսավ…
Ցածր բղավեց «ահ» ու ընկավ մահճակալին:
Մի սև ստվեր էր կանգնած, սև դիմակով, սև շորով ու ձեռքին էլ
դեղին գերանդի:
- Մի վախեցիր, ես Մահն եմ, քեզ մեկ օր ժամանակ ունես, կհասցնե՞ս:
Դա ցավոտ չէ, այս ոսկեզօծ գերանդին իջեցնում եմ ու…
Առավոտյան զգույշ հրեց, բացեց ամուսնու սենյակի դուռը:
- Ռո՞ւբ, քնա՞ծ չես:
- Չէ, ես էլ գիտեմ սուրճ ես բերել, թե չէ արդեն երկու օր է
ինքս եմ…
- Մոռացա՞ր որ կռված ենք, ինքդ վեր կաց պատրաստիր:
- Իսկ ի՞նչու ես կիսամերկ, վրադ մի բան գցեիր:
- Է, թող այդ հիմարությունները, մի բան պետք է ասեմ, ես այս
գիշեր մահանալու եմ:
- Հաստա՞տ ես որոշել:
- Ի՞նչ ես կատակի տալիս: Գիշերը Մահն էր եկել, սև դիմակով,
երկար սև շորով, ձեռքին գերանդի, ինքն էլ կին էր:
- Կին, որտեղի՞ց իմացար:
- Վրայից օծանելիքի հոտ էր գալիս, կնոջ ձայն էր:
Նստեց ամուսնու անկողնուն:
- Ռուբ, ի՞նչ անեմ:
- Լսիր եթե ցանկություն կա որ գիշերները գամ քո մոտ, այդպես էլ
ասա:
- Հիմարություներ ես ասում, եթե ցանկանայի ինքս կգայի:
Դրությունն օրհասկան էր:
- Լավ, այս գիշեր կփոխվենք տեղերով, տեսնեմ դա ո՞վ է:
- Ի՞նչ, ես քեզ ուրիշ կնոջ հետ մենակ չեմ թողնի, դա էր պակաս:
- Լսիր ի՞նչ ես ուզում, համ մեխին ես խփում, համ նալին համ էլ
մատիդ: Կնոջ խելք:
- Լավ ինչպես կասես, ես վախենում եմ…
Գիշերն իր սև մատները խրեց պատուհանից ներս:
Կինը պատի մյուս կողմից ականջը հպած պատին սպասում էր:
« Չպետք է տեղերով փոխվեինք, կամ էլ ես պետք է գնամ նրա մոտ»:
Փորձ արեց, ոտքերը չենթարկվեցին ու վախից աչքերը փակեց:
Սենյակում լսվեց ժամացույցի կտկտոցը:
«Սենյակում ժամացույց չկա, սա ի՞նչ բան է»:
Ռուբենը փորձեց վեր կենալ ու այդ պահին տեսավ սև դիմակով, սև
շորով ու գերանդին ձեռքին մի պատկեր:
Վերմակն արագ քաշեց գլխին:
Սարսափելի էր:
- Պատրա՞ստ ես, հուսամ հերիքե՞ց ժամանակը գործերդ ավարտելու:
Ձայն չկար:
Զոհը վերմակը գլխին քաշած, շունչը պահած սպասում էր:
- Այդպե՜ս, արհամարո՞ւմ ես, հասկացա՜նք, բայց դե լռությունը
համաձայնության նշան է:
Բջջայինի էկրանի լույսի տակ շողշողաց ոսկեզօծ գերանդու շեղբն
ու իջավ մահճակալին…
Комментариев нет:
Отправить комментарий