*
* *
Ասո՜ւմ
են առաջին սերը չի՛ մոռացվում
Ո՜չ,
ուղղակի
Առաջին
սերը դառնում է լավ հիշողություն,
Քանի՜-քանի
սերեր դառնում են հիշողություններ-
Հոգնած
բանաստեղծի տրամադրության նման,
Բանաստեղծի
անհիմն վախի՜,
Հիմնավոր
կորստի նման:
Առաջին
սերը մոռացվում է ա՜յն պահի նման,
Երբ
բանաստեղծը կորցնում է լավագույն ժամանակը
Բանաստեղծական
տող երկնելու համար և
Սկսվում
է մի շքերթ անհանգ բառերի
Ու
շքերթի ցանկացած անդամ բղավում է, որ
ինքն
է առաջինը, որ
բանաստեղծն
իրենն է…
Չի՛
մոռացվում վերջին սերը
Քանի
դեռ վերջինն է…