Արցո՜ւնքն է
էլի
Արցունքի
վերջը-
Մի քիչ հուսախա՜բ,
թուլացա՜ծ,
Արցունքով
չի՛ փակվում տխրության էջը
Այլ
հիշողությո՜ւն է դառնում
Դառնացած…
Արցունքից
հետո անձրևի նմա՜ն
Մի ծիածան է
կապվում աչքերում,
Որտեղ կապո՜ւյտն
է իշխում գույներին
Կապո՜ւյտն է
մնում բիբերում…
Փակված
տխրության էջը խունացած
Արևի նման
ամեն իրիկուն
Ծալվո՜ւմ է
ասես մի հի՜ն պատմուճան,
Որի կարիքը
էլ չի՛ զգացվում:
Արցո՜ւնքն է
էլի
Արցունքի
վերջը-
Մի քիչ
հուսախա՜բ, թուլացա՜ծ,
Հիշողությո՜ւնն
է ամե՜ն ինչի Վերջը,
և նաև Սկի՜զբը
մոռացված…
Комментариев нет:
Отправить комментарий