Ո՜վ էլ
լինես
Ի՜նքդ քո
մեջ
Կամ դո՜ւրս
քեզնից,
Արմատներդ չմոռանա՜ս,
Քեզ արմա՜տն
է պահում այնպե՜ս
Ինչպե՜ս ծառին
հարվածներից:
Եթե այրվե՜ս
ցավի՜ց, վշտի՜ց
Ու քեզ թվա
թե վերջացա՜ր-
Արմատներդ չե՜ն
խեղճանա՝
Նո՜ւյնն է
ասես թե մշուշո՜ւմ
Ճանապարհդ կորցրեցի՜ր,
Բայց մի քիչ
ո՜ւշ նորի՛ց գտար…
Արմատներիդ կառուցվածքը
Բա՜րդ է
այնքան,
Որքա՜ն ասես
թե վիճելդ գիշերվա հետ,
Երբ վստա՜հ
ես, գիտե՛ս հաստատ,
Որ գիշերը
կվերջանա՜
Դու կմնաս
լույսերի մեջ:
Ու վիճո՜ւմ
էր գիշերն ինձ հետ
Դեսի՜ց-դենից,
(և ոչ մի
խոսք արմատներից)
Ես չգիտե՜մ-
Ինքը գիտե՞ր
թե՞ չգիտեր՝
Այդ անարմատ
անաստվա՜ծը
Կարկատո՜ւմ էր
հին վերքերս
Վատ դերձակի
ասեղի պես…
Ո՜վ էլ
լինես
Ի՜նքդ քո
մեջ
Կամ դո՜ւրս
քեզնից-
Հեռանալո՜վ չե՛ս
հեռանում արմատներից,
Քեզ արմա՛տն
է պահում այնպե՜ս
Ինչպես հո՜ւյսը
ծնունդ առնող
Լուսաբացից:
Комментариев нет:
Отправить комментарий