Իմ տիրակալը
հիշողությո՜ւնն է՝
Փոքրի՜կ մի
ոզնի կծկված,
Անընդհատ
ծակո՜ւմ, ցավեցնո՜ւմ է
Տիրակալների
նման դաժա՜ն,
Անաստված:
Իրեն թվո՜ւմ
է թե արդեն ծե՜ր է՝
Տարիքը առա՜ծ,
իմաստո՜ւն,
Թվո՜ւմ է թե
կյա՜նքը խաղաղ լինելն է՝
Փոթորիկների՜ց,
հողմերի՜ց
Հեռո՜ւ…
Չի՛ թողնում
սի՜րտս մեկ ժամով ննջի՜-
Կոպիտ
ձեռքերով սեղմո՜ւմ է նրան,
Չի՛ թողնում
սիրտս դե՜մքը իր շրջի
Ու հանգիստ
առնի գոնե՜ մեկ
Վայրկյան…
Խոսո՜ւմ է,
տալի՜ս անհարկի հարցեր,
Ակա՜նջ
սղոցում տերտերի նման,
- Հիշո՞ւմ
ես, ամա՜ռ էր,
…փորձեցի՜ր
կանգնել,
- Հիշո՞ւմ
ես, որ քեզ պառկեցրի հարմար:
Սիրտս
ընկում է գի՜րկը հուշերի,
Ու պրծո՜ւմ
չկա սրանից,
Ո՜ւր եք
ծվեններ մանկության օրերի
Ծեր հիշողությո՜ւնը
… ինձ դո՛ւր
չի գալիս:
Անձրի նման
լցվո՜ւմ է գլխիս,
Հրավիրո՜ւմ
է
Թրջվելո՜ւ,
Մրսելո՜ւ,
Գժվելո՜ւ,
Տե՜ղ չկա
փախչե՜մ, փրկվե՜մ նրանից
Ու առա՜նց
նրա ապրեմ աշխարհում:
Իմ տիրակա՜լը
հիշողությո՛ւնն է՝
Բառապաշարով
հարո՜ւստ,
Հոգով իր
անխի՜ղճ,
Ու ես էլ
նրա հլո՜ւ ստրուկն եմ,
Որ մի կերպ
դիմանո՜ւմ եմ-
մե՜ղք գալիս
սրտիս…
Комментариев нет:
Отправить комментарий