* * *
Ուզում եմ
գրե՜լ,
Բայց գրել
այնպե՜ս - ինչպես սիրո՜ւմ եմ,
Ու
բարկանում եմ, որ չի ստացվում այնպես-
Ինչպես
ուզում եմ…
Բարկանալը
հե՜չ –
Անցնո՜ւմ,
գնում է…
Զավեշտը`
զարմանալն է,
Ու…զարմանո՜ւմ
եմ –
Սիրում են
ինձ այնպես –
Ինչպես
գրո՜ւմ եմ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий