понедельник, 2 октября 2017 г.

Նեղացած Աշուն



-1-
Թե Աշո՜ւնն այս
Տեսնես ի՞նչու
Մեզնից այսպես երե՜ս թեքեց,
… Ու ծառերին բեռնե՜ր դարձած-
Տերևներն իր գետի՜ն թափեց…

Կարծես լա՜ց է լինում, սգո՜ւմ
Ա՜յն միամիտ առվակի պես,
Որն ուզում էր ուռի՜ն ջրել,
Բայց ջրվո՜րը ճամփան փոխե՜ց՝
Իր մարգերն ու ա՜րտը ջրեց…

Թե՞ տխրել է, որ մեր սիրուց-    
Իր ծառերի բնին հենված
Համբույր չառա՜վ,
… Չգիտեի՜նք,
Թե սրտերին իրար սիրո՜ղ
Աշո՜ւնն այս ծե՜ր կհասկանա՞ …

-2-
Աշո՜ւն, մե՜նք էլ տերևի պե՜ս
Մեր ամա՜ռն ենք հիշում անցած,
Գուցե՞ վերջին ամա՜ռն էր թեժ,
Որ մեզ համար Աշո՜ւն դարձավ…

Աշո՜ւն գուցե՞  մտածում ես,
Թե սի՞րտ մնաց կատակելու,
Չէ՜,  սխալվո՜ւմ ես –
Ո՛չ սիրտ մնաց կատակելու
Ու ո՛չ էլ ո՜ւժ-
Ցավերը մեր պարտակելու…

Սերս հիմա իր աչքերով հատապտո՜ւղ-
Հեռո՜ւ-հեռվում…
Նո՜ւյն քո տխուր ա՜չքն է տեսնում,

Ու դողո՜ւմ է սիրտը նրա
Գետնին ընկած տերևի պես…
«…Թե Աշո՜ւնն այս
Տեսնես ի՞նչու

Մեզնից այսպես երե՜ս թեքեց»:

Մտքե՜ր, մտքե՜ր, մտքե՜ր…


Թե չլինեմ ես
էլ ո՞վ կգրի քո մասին այսպես,
Գիտե՞ս
թե ինչքան դանդա՜ղ է զարկում
Սի՜րտս առանց քեզ:

Գիտե՞ս,
Թե հողը ինչքա՜ն թեթև էր տանում
Իմ ներկայությունը,
Հիմա ասո՜ւմ է  թե  ծանրացե՜լ  եմ,
Ծա՜նր եմ առանց քեզ:

Գիտե՞ս, մեկն  ասաց անկեղծ.
- Ա՜յ  վա՜յ-բանաստեղծ,
Աշխարհը հո չկործանվե՞ց,
Ի՞նչ ես «վայ ու վույ»- դ  դրել,
Քանի՞ նման սե՜ր է եղել…
Մի՞թե արդեն չի՜ հեշտացել
Եվ՜ սիրելը,
Եվ՜ ատելը,
Չսիրե՜լն ու բաժանվելը…

Չէ՜,
Նմա՜նը դեռ չէ՜ր եղել,
Ապրել ահո՜վ,
Ապրել վախո՜վ,
Որ կարող է էլ չտեսնե՜ս,
Վերջին պահին ա՜չքդ փակես
Շշնջալով.
- Ես գնացի՜… առա՜նց քեզ տես:

Առանց նրա ապրել օրո՞վ,
Երբ օրե՜րդ արդեն հաշված
Ցվրվել են այսուայնտեղ,
Իսկ ժամերդ սղոցն առե՜լ
Սղոցում են նյա՜րդ ու ուղեղ.
- Չի՛ գա,
- Չի՛ գա,
- Ի՞նչու սպասել…

Չէ՜, ոչի՜նչ էլ չի՛ հեշտացել,

Ավելի՜ է դժվարացել,
Ավելի՜ է ծանրացել ու
Ու ավելի՜ ծանծաղացել ,
Ու թվո՜ւմ է թե առանց քե՜զ
Ոչի՜նչ,
Ոչի՜նչ,  չի՛ մնացել:

Իսկ ինձ ասո՜ւմ են
Միթե՞ արդեն չի՜ հեշտացել…
Չի՛ հեշտացել,

Ավելի՜ է դժվարացել…

Ինձ գի՜րկդ վերցրու…




Ինձ գի՜րկդ վերցրու,
Տա՜ր ուր պատահի…

Պատահի այնպե՜ս՝ դառնամ անտարբե՜ր-
Ծովի այն հեռո՜ւ ալիքի նման,
Որն օրորվո՜ւմ է մի թեթև քամուց,
Ոչ բորբոքվո՜ւմ է,
Ո՛չ էլ դառնանում,
Ո՛չ էլ կախվում է կողքի ալիքի
Փրփուրից անհույս,

Ոչ գիտի ի՞նչու և ո՞ւր է գնում,
Ո՛չ ինքը գիտի թե ի՞նչ է ուզում,
Ո՛չ էլ ուրի՜շը,
Որն ափին կանգնած ավազների մեջ
Մեկ հիանո՜ւմ է
Մե՜կ էլ զարմանում:

Ինձ գի՜րկդ վերցրու,
Տա՜ր ուր պատահի…

Բայց մի՛ մոռացիր-
Հով քամուց բացի կա՛  նաև քամի՜-
Ծովայի՜ն քամի,
Ցասումի դանակը խրած սրտի մեջ,
Ու Աստվա՜ծ չանի
Թե որ կատաղի՜,
Թե որ գազազի՜-
Չգիտես ո՞ւմ  կամ
Ի՞նչի վրա…
Մի վայրկյանում օ՛դ կցնդի
Անտարբեր լինելու մարմաջը հիմար:

Է՜հ, ի՞նչ լինելու է, թո՛ղ այն էլ լինի՜

Ինձ գի՜րկդ վերցրու,
Տա՜ր ուր պատահի…


Թե անձրևը նեղանա՜ր…



Ո՞ւմ հետ կխոսեր,
Ո՞ւմ կբողոքեր մարդկային  Սիրտը
Խելագա՜ր-մոլո՜ր,

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Այդ ո՞նց պետք է թեթևացներ
Մարդն իր Աչքը
Ծանրության բեռից տխրամած  ու չո՜ր,

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

… Մարդու հոգին Կհամրանա՜ր.
Կմոխրանար անդարձ
Բուռն կարոտից տոչո՜ր,

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Ո՛չ ծիածան  կլիներ-
Ո’չ հույզերի լավաներ,
Ո՛չ  Հմայքի քող…

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Կլիներ մութ մի մոլորակ,
Կամ էլ միայն Արեգակ-
Արհավիրքի սովոր,

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Ի պահ չէ՛ր տա երկինքը
Հո՜ւյսն իր, հո՜ւյզն իր
Երկրագնդին՝
Եվ անմեղ և մեղավոր…

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Մարդը արձան կդառնար՝
կանգնած
Հողին դարավոր,

… Թե անձրևը նեղանա՜ր

Ու հեռանար մի օր….

Աչքերն անվի՜շտ, Աչքե՜րն անցավ…



Ոչ մի բան չարժե՜ կյանքն ինձ նվիրած,
Ինձ նվաճվա՜ծն է ձգել միշտ կյանքում,

Սո՜ւտ անուրջներ են - երկնքից կախված,
Իսկ Տե՜րն իմ առջև
դեռ դո՜ւռ է փակում:

Այս կյանքն ամե՜ն պահ փոխո՜ւմ է գույնը՝
Մեկ ծիծաղո՜ւմ է, մե՜կ էլ մռնչում,

Մեկ բարձրացնո՜ւմ է դեպի կապույտը,
Մեկ էլ իր մթի՜ն
խորքը շպրտում:

Վաղո՜ւց է կյանքը դարձել խեղկատակ,
Արդեն շա՜տ վաղուց  ինձ դուր չի՛ գալիս,

Ես հասկացե՜լ եմ, որ ո՛չ թե հաճախ՝
Այլ հազվադե՜պ է,
Որ վիշտ չի՛ տալիս:

Թե տիեզերքում ինչ-որ տեղ պահված
Ինչ-որ մի կյա՜նք կա՝  առանց վիշտ ու ցավ,

… Կուզեի՜ տեսնել այնտեղ բնակվող
Աչքե՜րը մարդկանց…