Փրկիչնե՞ր, շա՜տ
են եկե՜լ- գնացել
Մեր Հողը
դարձրել զբոսավայր,
Խոստումնե՞ր,
շա՜տ ենք լսե՜լ – զարմացել
Եվ
հավատացել ենք լռելյայն…
*
Հայտնվել
ենք մի խոսո՜ղ թակարդում՝
Սևի՜,
Սպիտակի ճիրանների մեջ,
Եվ հոգինե՜րն
են մեր անվերջ քրքրում
Փրկիչի
դեմքով դերվիշներ:
*
Խաղադրո՜ւյք
է դարձել Բախտը մեր
Կամ
աճպարարի ա՜րկղ մոգական,
Արկղից
թռչում են սև՜ աղավնիներ՝
Ծափահարում
ենք ինչպես երեխա:
*
Ո՞ւր էինք
գնում, ո՞ւր հայտնվեցինք՝
Աշխարհի
բեռը ուսներիս բարձած,
Ինչի՞ց
սկսեցինք, ի՞նչ կառուցեցինք,
Որ հիմա լքո՜ւմ
ենք դառնացած:
*
Քարտեզ
ունեի՜նք՝ աշխա՜րհը չուներ,
(Վարդանի
հոգի՜, Կոմիտասի սի՜րտ)
Մի բո՜ւռ էլ
չկանք, ո՞վ կմտածեր,
Որ ներելու
ենք «արքաներին» բիրտ:
*
Հո՜ղը
հայրենի դարձա՛վ մի սենյակ-
Առա՜նց
պատուհան ու տանի՛ք,
Վերևո՜ւմ
էինք - ընկանք ներքնահարկ՝
Առնետաժողովին
մնացինք գերի:
*
Միգուցե՞ ժա՜մն
է բռունցքոտվելու՝
Առնետավազքի
հոսքին հակառակ,
Միգուցե՞ ժա՜մն
է մաքրազարդելու
Եվ Հո՜ղը
մեր Սո՜ւրբ և Տո՜ւնը մեր Տաք…
*
Փրկիչնե՞ր,
շա՜տ են եկե՜լ- գնացել
Մեր հողը
դարձրել զբոսավա՜յր,
Բա՛վ է, մե՜նք
ենք փրկիչներ դարձել,
Մե՜նք էլ
կփրկենք Հո՜ղը մեր նախնյաց:
Комментариев нет:
Отправить комментарий