Մեղավո՜ր չեմ,
Որ գիշերն
ինձ նվիրեց մի բանալի,
Որ բացեցի՜
մութով փակված
Գաղտնիքները
գիշերային աշխարհի:
Այս
աշխարհում արև՜ չկա-
Զույգ աչքե՜ր
են լուսավոր,
Աստղեր
չկան՝ լո՜կ բառեր են-
Այն էլ
միայն մեղավոր…
Չկատարված
խոստումնե՜ր են,
Չո՜ր ու
ցամաք կարոտներ,
Չե՛ն երևում
ո՛չ ժպիտներ,
Ո՛չ էլ
թափվող արցունքներ…
Սևազգեստ են
ծա՜ռ ու ծաղիկ,
Մարդիկ՝
մթոտ դեմքերով,
Ու …մի պոե՜տ-Լուսատիտիկ
Գիշերային
հանգերով:
Այստեղ Ձա՜յնն
է տեր Աստվածը՝
Արձագա՜նքը
հեռո՜ւ, մո՜տ,
Եվ անլույս
այս առեղծվա՜ծը,
Որ բանալի
ինձ նվիրեց գիշերով…
Комментариев нет:
Отправить комментарий