« Էլ ո՞ւմ
անունը կտա՜
Քո խենթ
լեզուն աղոթելիս,
Քո աչքերը ո՞ւմ
մոտ կգա՜ն
Աչքերի մեջ
որոնելիս…»
Երազա՜նք է՝
ուրիշ ոչի՜նչ-
Խելացնո՜ր
պատկերացում,
Պղտորվե՜լ
են աչքերս ջինջ
Ու շփոթվել
արցունքներում…
Զրուցո՜ւմ
եմ ինքս ինձ հետ,
Հարցնո՜ւմ
եմ – ի՛նքս էլ հարցիս պատասխանում,
…Իմ լեզո՜ւն
էլ աղոթելիս
Քո անո՜ւնն
է միշտ կրկնում:
Комментариев нет:
Отправить комментарий